Արխիվ
 «ՀԿԵ» ՓԲԸ ներկայացուցիչը մասնակցեց Բելառուսում կայացած Համագործակից երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի ուղևորափոխադրումների տնտեսության հարցերով հանձնաժողովի նիստին
07.03.2012
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության պետի տեղակալ Սամվել Ղալեչյանը մասնակցեց փետրվարի 29 - մարտի 2 Բելառուսի Բարանովիչի քաղաքում կայացած Համագործակից երկրների Երկաթուղային տրանսպորտի խորհրդի ուղևորափոխադրումների տնտեսության հարցերով հանձնաժողովի նիստին:
Բացի Հայաստանի ներկայացուցչից նիստի աշխատանքներին մասնակցում էին նաև Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Թաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Երկաթուղային տրանսպորտի խորհրդի տնօրինության պատվիրակները:
Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները, մասնավորապես, քննարկեցին միջազգային հաղորդակցությունում գործող գնացքների ուղեկցորդների հրահանգների նախագիծը, ուղիղ միջազգային երկաթուղային հաղորդակցության կառավարման կարգը:
Մասնակիցները հատուկ ուշադրություն էին դարձրել միջազգային ուղևորափոխադրումների ծավալների հարցին: Համաձայն հանձնաժողովի ունեցած տեղեկատվությանը, միջազգային ուղևորափոխադրումների ծավալների նվազման ընդհանուր ֆոնի վրա՝ 2011 թվականին Լատվիայում, Հայատանում և Ուզբեկստանում այդ ծավալները 4,2%, 11,1% և 22,6% համապատասխանաբար գերազանցեցին 2010 թվականի ցուցանիշները: 
Երկաթուղի նոր ուղևորներին ներգրավվելու նպատակով հանձնաժողովի անդամները որոշեցին շարունակել զեղչեր կիրառել ուղևորների խմբերի և անհատների համար, ենթակառուցվածքի շահագործման հետ կապված ծախսերի կրճատման աշխատանքները, ընդլայնել տոմսերի վաճառքը համացանցի օգնությամբ, ինչպես նաև բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.