Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ-ի ավելի քան 20 կին-աշխատող Մարտի 8-ի կապակցությամբ պարգևատրվեցին գլխավոր տնօրենի նվերներով
07.03.2012
Այսօր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում կայացել է Մարտի 8-ին նվիրված տոնական միջոցառումը, որի շրջանակներում ավելի քան 20 կին-աշխատողներին հանձնվեցին Ընկերության գլխավոր տնօրենի նվերները, շնորհակալագրերը և պարգևավճարները:
Դահլիճում հավաքված երկաթուղու աշխատողներին, աշխատանքի և Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին շնորհավորեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը:
«Դժվար է գերագնահատել կնոջ դերը ժամանակակից աշխարհում և արտադրությունում: Յուրաքանչյուր մարդու աշխատանքը կարևոր է, սակայն կնոջ աշխատանքը, որը նաև հոգում է ընտանիքի մասին, կարևոր է կրկնակի:  ՀԿԵ-ում ներկա պահին աշխատում է 621 կին, ինչը կազմում է Ընկերության անձնակազմի 15%: Սակայն նրանք անհամեմատելի մեծ օգուտ են բերում մեր ընկերությանը», - ասաց գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը:
«ՀԿԵ» ՓԲԸ ղեկավարը նշեց, որ ընկերությունում աշխատում են երկաթուղայինների բազմաթիվ դինաստիաներ, որոնց կազմում աչքի են ընկնում կանայք: Վ.Ռեբեցը հատուկ նշեց՝
- Ղազարյանների դինաստիան, որտեղ ընտանիքի 11 անդամները՝ այդ թվում 4 կին, երկաթուղում աշխատում են ընդհանուր առմամբ արդեն 321 տարի;
- Հարությունյանների դինաստիան, որտեղ ընտանիքի 7 անդամները՝ այդ թվում 2 կին, երկաթուղում աշխատում են ընդհանուր առմամբ արդեն 275 տարի;
- Խլղաթյանների դինաստիան, որտեղ ընտանիքի 9 անդամների (այդ թվում  4 կանանց) աշխատանքային ընդհանուր ստաժը կազմում է արդեն 262 տարի;
- Սահադյանների դինաստիան, որտեղ ընտանիքի 6 անդամների (այդ թվում 3 կանանց) աշխատանքային ստաժը ընդհանուր առմամբ կազմում է արդեն 203 տարի:
Վ.Ռեբեցը մաղթեց կանանց երջանկություն և գարնանային տրամադրություն, իսկ տոնական միջոցառումից հետո հանդիպեց պարգևներ ստացած աշխատողների հետ:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.