Արխիվ
Զամանլուի կամրջի կառուցման աշխատանքները կավարտվեն ապրիլին
16.03.2012
Զամանլուի երկաթուղային կամրջի կառուցման աշխատանքները կավարտվեն ժամանակացույցով նախատեսված ժամկետներին` 2012 թվականի ապրիլին: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն սկսել է Զամանլուի նոր կամրջի կառուցումը 2010 թվականին՝ երկաթուղային գծերի արդիականացման և արհեստական կառույցների առողջացման իր հատուկ ծրագրի շրջանակներում:
Ներկա պահին արդեն ավարտված են հիմնական աշխատանքները՝ կամրջի շինարարությունը, հողապաստառի շինարարությունը, օդաբաշխիչ ցանցի կառուցումը:
Շարունակվում են աշխատանքները գծի մակերեսային կառույցի վրա, ընթանում է պահակային տարածքների, կոնտակտային ցանցի, լուսավորության և էներգամատակարարման համակարգի, ինժեներային կոմունիկացիաների   շինարարությունը, էլեկտրահաղորդման գծի վերակառուցումը, ինչպես նաև տարածքի բարեկարգման աշխատանքները:
Վերականգնողական աշխատանքները տարվում են միաժամանակ մի քանի ուղղություններով՝ հենարանների, թռիչքերի կառուցվածքի, կամուրջի մոտեցումների վրա, իսկ աջ և ձախ ափի մոտեցումներում կառուցվում են երկաթբետոնե հենապատեր և կատարվում են հողային աշխատանքներ:
Զամանլու կիրճի կամուրջը կառուցվել է 1898 թ. և համարվում է Ռուսական կայսրությունում կառուցված ամենամեծ կամուրջը: Կամրջի երկարությունը կազմում է 256 մետր, իսկ բարձրությունը՝ 26 մետր: Ներկա պահին հին կամրջին զուգահեռ կառուցվում է նորը, որի գծերի երկարությունը կկազմի 161 մետր: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 1,7 մլրդ. դրամ:
Զամանլուի հին կամուրջը օգտագործվելու է որպեց թանգարան:
Հավատարիմ մնալով հայկական բիզնեսի աջակցության ցուցաբերման իր քաղաքականությանը, ՀԿԵ-ն վերանորոգման աշխատանքների կապալառու է ընտրել հայկական շինարարական «Կամուրջշին» ընկերությանը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.