Արխիվ
"ՀԿԵ" ՓԲԸ-ն պատրաստվում է ամառային ուղևորափոխադրումների սեզոնին
07.04.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ- ն պատրաստվում է ամառային ուղևորափոխադրումների սեզոնին: Ներկայումս տարվում են կազմակերպչա-տեխնիկական բոլոր անհրաժեշտ աշխատանքները, ավարտվում է գծերի և շարժակազմի գարնանային զննումը, շարժակազմի և լոկոմոտիվային բրիգադների պատրաստումը:
Նախապատրաստական աշխատանքների շրջանակներում նախատեսվում է, մասնավորապես, որոշ տարածքների ռելսերի փոխարինում, լուսանշանների, 28 վագոնների վերանորոգում, միջազգային մարդատար վագոնների օդափոխության համակարգերի, սառնարանների ստուգում: Կվերանորոգվեն նաև երեխաներին «Գուգարք» մանկական առողջարանային ճամբար տեղափոխելու համար նախատեսված երեք վագոնները:    
Այս տարի ևս կգործի «ՀԿԵ» ՓԲԸ-ի Երևան-Բաթումի-Երևան ամենօրյա ֆիրմային գնացքը, որը կունենա երկու կազմ 14 վագոնով: Կգործի նաև Երևան-Բաթումի-Երևան լրացուցիչ սեզոնային սոցիալական գնացքը 6 վագոնից կազմված:
Ամառային ուղևորափոխադրումների սեզոնին մինչև Շորժա կգործի Քանաքեռ-Հրազդան էլեկտրական գնացքը:
Հաշվի առնելով ուղեւորների դժգոհությունը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ- ն հատուկ ուշադություն կդարձնի տոմսերի վաճառքի և ամրագրման էլեկտրոնային համակարգի ներդնմանը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.