Արխիվ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը 2012 թվականի հունվար-փետրվարին աճել է 2,7 %
19.03.2012
Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2012 թվականի հունվար-փետրվար ամիսների արդյունքներով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմեց 368,5 հազար տոննա, ինչը 2,7% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 
Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը  կազմեց 57,3 հազար տոննա, ինչը 20,6% գերազանցում է 2011 թվականի հունվար-փետրվարի ամիսների ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում 2012 թ. առաջին երկու ամիսների ընթացքում փոխադրվել էր 146,8 հազար տոննա բեռ, ինչը 3,9%  պակաս է 2011 թ. հունվար-փետրվար ամիսների ցուցանիշից:
Իսկ բեռնափոխադրումների ծավալը տեղական հաղորդակցությունում կազմեց 164,4 հազար տոննա, ինչը 3,8%-ով գերազանցում է 2011 թ. հունվար-փետրվարի ցուցանիշը:
Հարկ է նշել, որ 7,1%-ով աճել է նաև բեռնատար գնացքի միջին քաշը: 2012 թվականի հունվար-փետրվարին այս ցուցանիշը կազմեց 1424 տոննա՝ 2011 թ.նույն ամիսներին գրանցված 1329 տոննայի դիմաց: 2012 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում Հայաստանի երկաթուղին օրեկան միջինում սպասարկել էր 44 վագոն բեռ:
Այսպիսով, ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքները վկայում են ընկերության ճկուն սակագնային քաղաքականության արդյունավետության մասին, ինչը բերում է բեռների արժեքում տրանսպորտային ծախսերի կրճատմանը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.