Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ միջազգային ուղևորափոխադրումների ծավալը 2012 թ. հունվար-փետրվարին աճել է 2,9%
19.03.2012
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ միջազգային ուղևորափոխադրումների ծավալը 2012 թվականի հունվար-փետրվարին աճեց 2,9%-ով: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ տարվա առաջին երկու ամիսների ընթացքում Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներով միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 3,6 հազ. ուղևոր՝ 2011 թվականի հունվար-փետրվարին տեղափոխված 3,5 հազ.ուղևորի դիմաց:
Ընդհանուր առմամբ, 2012 թվականի հունվար-փետրվարին «ՀԿԵ» ՓԲԸ ծառայություններից օգտվել է 67,3 հազ. ուղևոր:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հավատարիմ է մնում ուղևորների սպասարկման, տեղական և միջազգային գնացքներում հարմարավետության մակարդակի բարելավման իր քաղաքականությանը: Այս նպատակով իրականացվում են շարժակազմի թարմացման աշխատանքները,  լայնացվում է մատուցվող ծառայությունների ցանկը, բարձրացվում է գնացքների արագությունը:  
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.