Արխիվ
Բացվել է «Հայաստանի արտադրողները ՀԿԵ ՓԲԸ-ի կարիքների համար» ցուցահանդեսը
20.03.2012
«Հայաստանի արտադրողները ՀԿԵ ՓԲԸ-ի կարիքների համար» ցուցահանդեսը բացվել է մարտի 20-ին ՀԿԵ կենտրոնական գրասենյակում: Ցուցահանդեսին մասնակցում են մոտ 10 հայկական արտադրող ընկերություններ, որոնք զբաղվում են սարքավորումների, ապրանքների և ծառայությունների մատակարարմամբ ՀԿԵ կարիքների համար:  
Ցուցահանդեսում ներկայացված արտադրանքին ծանոթացել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի Գծի և կառույցների դեպարտամենտի պետ Ալեքսանդր Գրիշովը:
ՀԿԵ-ի ղեկավարն ընդգծեց 2012 թվականին ենթակառուցվածքի վերանորոգման հարցերին նվիրված Գիտատեխնիկական խորհրդի շրջանակներում անցկացվող նման ցուցահանդեսի կարևորությունը:
«2011 թվականի  ընթացքում մեր ընկերությունը արտադրանք և ծառայություններ է պատվիրել ավելի քան 2 մլրդ. դրամի մոտ 20 հայկական ընկերություններից: 2012 թվականին մենք նախատեսում ենք հասցնել այդ ցուցանիշը ավելի քան 4 մլրդ. դրամի: Դա Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման մեջ մեր հերթական ներդրումն է», - հայտարարեց Վիկտոր Ռեբեցը:
Միևնույն ժամանակ ՀԿԵ ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն ընդգծեց, որ հաշվի առնելով ենթակառուցվածքի շահագործման և գնացքների երթևեկության անվտանգության գործում իր պատասխանատվությունն՝ ընկերությունը բավականին պահանջկոտ գործընկեր է հանդիսանում: Վ.Ռեբեցը նշեց, որ ՀԿԵ-ն խրախուսում է բարձր տեղնոլոգիական արտադրությունը, նորարարութունների ներդնումը՝ միևնույն ժամանակ հատուկ պահանջներ ներկայացնելով արտադրության որակին:
Իր հերթին Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանն ողջունեց նման ցուցահանդեսի անցկացմանը, ինչը խթանում է հայկական արտադրության որակի բարձրացումը:
Ենթակառուցվածքի վերանորոգման և արդիականացման հարցը քննարկվեց նաև ՀԿԵ ՓԲԸ-ի գիտատեխնիկական նիստի ընթացքում: Այս ուղղություններով 2008-2011 թթ. ընկերությունն ուղղել էր ավելի քան 31,4 մլրդ. դրամ: Կատարած աշխատանքների արդյունքում 25,8%-ով ավելացել էր գնացքների տեխնիկական արագությունը, 36,4%-ով՝ տեղամասային արագությունը:
Ենթակառուցվածքի և գծի վերականգնման աշխատանքները կշարունակվեն նաև 2012 թվակլանին: Մասնավորապես նախատեսվում է վերանորոգել 12 արհեստական կառույց, մոտ 81 կմ կոնտակտային ցանց: Աշխատանքների առաջնահերթ ուղղություններից կլինեն Մասիս-Զոդ (որը հատուկ նշանակություն ունի տեղական փոխադրումների կազմակերպման համար) և Երևան-Այրում (որը առաջնահերթ է գնացքների արագությունների և բեռնատար գնացքների քաշի  բարձրացման համար) հատվածները:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.