Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը հանդիպել է երկաթուղու երիտասարդ մասնագետների հետ
24.03.2012
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հանդիպել է Ընկերության բոլոր ստորաբաժանումները ներկայացնող Երիտասարդական խորհրդի անդամների հետ: «ՀԿԵ» ՓԲԸ ղեկավարը նշեց երիտասարդ մասնագետների ներուժի զարգացման, նրանց կարիերային աճի, մասնագիտական ունակությունների և գիտելիքների խորացման կարևորությունը:
«Բարձրագույն կրթություն ունեցող 786 աշխատողներից 173-ը մինչև 31 տարեկան երիտասարդ մասնագետներ են: Նրանցից 17-ն արդեն իսկ ընդգրկվել են ղեկավար պաշտոնների համալրման ռեզերվում: Աճել է նաև ՀԿԵ-ի երիտասարդ աշխատողների թիվը. այն կազմում է 18% երկաթուղու ընդհանուր թվի աշխատողներից, իսկ ոչ այնքան վաղ այն կազմում էր միայն 14%: Դա վկայում է Ընկերությունում ընթացող կադրեր երիտասարդացման մասին և երիտասարդների ինքնարտահայտման ցանկության մասին», - ընդգծեց Վիկտոր Ռեբեցը:
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենն անդրադարձել է նաև երիտասարդ աշխատողների նյութական խրախուսման և աշխատանքի արժանի վարձատրության հարցերին: Ընկերության ղեկավարի կարծիքով՝ անհրաժեշտ է ապահովել երիտասարդների առավելագույն ներգրավվածությունն աշխատանքային գործընթացներին, ակտիվացնել նրանց, խորացնել մասնագիտական գիտելիքները, բարելավել աշխատանքի արդյունքները:
Վ.Ռեբեցը հիշեցրեց, որ ՀԿԵ-ն բարձրագույն կրթություն ստանալու կամ գիտելիքները կատարելագործելու համար իր աշխատողներին հայկական և ռուսական առաջատար բուհերում ուսուցանման է գործուղում:
Իր հերթին Երիտասարդական խորհրդի նախագահ Վահե Դավթյանն  Ընկերության ղեկավարին ներկայացրեց կառույցի հիմնական ծրագրերը, Խորհրդի կազմում ընդգրկված հանձնաժողովների խնդիրները:
«Ներկա պահին  մեր գերակա խնդիրը Երիտասարդական խորհրդի և Ընկերության ղեկավարության միջև երկխոսության զարգացումն է: 2012 թվականն Ընկերությունում հռչակվել է Անձնակազմի աշխատանքի տարի, ինչը դուրս կբերի մեր երիտասարդական քաղաքականությունը որակական նոր փուլ: Ակնհայտ է, որ երիտասարդները հանդիսանում են Ընկերության արժեքների հաղորդման հիմնական միջոցը, ինչն իր հերթին նպաստում է աշխատանքային շուկայում մրցունակության մեր աճին», - ասաց Վ.Դավթյանը:
Թվարկելով Խորհրդի ձեռքբերումները, Վ.Դավթյանը հատուկ նշեց Երիտասարդ մասնագետի մասին և Առաջնորդության մասին կարգերի ընդունումը, ֆուտբոլային կորպորատիվ առաջնության և «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղի անցկացումը և այլն: Իսկ 2012 թվականին Խորհուրդը պատրաստվում է մի շարք ծրագրեր անցկացնել, որոնց թվում հարկ է առանձնացնել նորարարական նախագծերի մրցույթը:  Հանդիպման ընթացքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը պատասխանեց երիտասարդ մասնագետների հարցերին, որոնք վերաբերվում էին կարիերային աճի, ռուսական բուհերում երկրորդ բարձրագույն կրթություն ստանալու, միջազգային երկաթուղային հաղորդակցության զարգացման հեռանկարներին:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.