Արխիվ
Ձնահյուսի սպառնալիքի վերացման աշխատանքները չեն ազդել «ՀԿԵ» ՓԲԸ գնացքների չվացուցակին
04.04.2012
Ջաջուռ-Մայիսյան հատվածում ընթացող ձնահյուսի սպառնալիքի վերացման աշխատանքները չեն ազդել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գնացքների չվացուցակին: Ներկա պահին Ընկերության բոլոր ներհանրապետական էլեկտրագնացքները և Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը շարժվում են համաձայն չվացուցակի՝ առանց որևէ ուշացմանը:
Նշենք, որ  Հայատանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը արդեն մի քանի օր Ջաջուռ–Մայիսյան երկաթգծի 7-րդ կիլոմետրի հատվածում  իրականացնում է ձնահյուսի սպառնալիքի վերացման աշխատանքները: Պայթեցման եղանակով չեզոքացվեց նոր ձնահյուսի (ձյան շերտի հաստությունը կազմում էր մոտ 1 մ, իսկ վտանգավոր հատվածի երկարությունը` 35-40 մ) առաջացման վտանգը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.