Արխիվ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրենը ընդունել է Հայաստանում Լատվիայի դեսպանին
12.04.2012
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը այսօր ընդունել է Լատվիայի Հանրապետության պատվիրակությանը՝ դեսպան Գինկ Ապալսի գլխավորությամբ: Հանդիպումը կայացել է դեսպանի նախաձեռնությամբ:
Պատվիրակության կազմում ընդգրկվեցին նաև Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը, Ռիգայի վագոնաշինական գործարանի, շարժակազմի վերանորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքներ կատարող «VRC Zasulauks» ընկերության ներկայացուցիչները, ԵՄ նախագծերի հարցերով գործակալության գործադիր տնօրեն Լաուրիս Լիվզինեկսը:
Հանդիպման շրջանակներում դեսպան Ապալսը կարևորեց երկաթուղային տրանսպորտի դերը ցանկացած երկրի տնտեսության զարգացման հարցում: Դեսպանն ընդգծեց, որ երկաթուղային տրանսպորտի զարգացումը հանդիսանում է Լատվիայի տնտեսության առաջնահերթություններից մեկը:
Անդրադառնալով քաղաքամերձ փոխադրումների զարգացման հարցին՝ իր հերթին «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը նշեց, որ Հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման հանձնման պահին այն գտնվում էր ոչ բավարար վիճակում, իսկ գրեթե ամբողջ շարժակազմը գտնվում էր անաշխատունակ վիճակում:
«Երկաթուղու կոնցեսիոն կառավարման հանձնելուց հետո՝ կատարվել է քաղաքամերձ հաղորդակցության զարգացմանն ուղղված հսկայական աշխատանք: Մեր ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում  արդիականացման էսթետիկ բաղադրիչին», - ասաց գլխավոր տնօրենը:
Հանդիպման շրջանակներում հայկական կողմին է ներկայացվել VRC Zasulauks ընկերության գործունեությունը, որը մասնագիտանում է էլեկտրագնացքների, մանևրային ջերմաքարշերի, դիզելային գնացքների վերանորոգման և տեխնիկական սպասարկման գործում: 
Կողմերը որոշեցին շարունակել բանակցությունները՝ փոխշահավետ համագործակցության զարգացման նպատակով:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.