Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ-ն պատրաստակամ է ամրապնդել համագործակցությունը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ
13.04.2012
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը ապրիլի 13-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության մի շարք ուղղություններ, այդ թվում` տեղեկատվության ակտիվ փոխանակում, կադրերի ուսուցում և վերապատրաստում, ԱԻ նախարարության և ՀԿԵ-ի տեխնիկական հնարավորություններ ու հագեցվածություն, ինչպես նաև 2011 թվականի դեկտեմբերին ստորագրած Համագործակցության հուշագրի կատարման ընթացքը։
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հայտարարեց, որ Ընկերությունը պատրաստակամ է ամրապնդելու Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությունը։
Իր հերթին նախարար Արմեն Երիցյանը շնորհավորեց պարոն Ռեբեցին գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համառոտ ներկայացրեց նախարարության կառուցվածքն ու գործառույթները։
ՀՀ ԱԻՆ ղեկավարը նշեց Ընկերության աշխատակիցների դրսևորած պրոֆեսիոնալիզմը` Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր սողանքի հետևանքների վերացման և Ջաջուռ–Մայիսյան երկաթգծի հատվածում ձնամաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.