Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ-ի աջակցությամբ Գյումրու պետական տեխնիկական քոլեջում ձևավորվել է մասնագիտատեխնիկական հրապարակը
18.04.2012
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն աջակցություն է ցուցաբերել Գյումրու պետական տեխնիկական քոլեջում մասնագիտատեխնիկական հրապարակի ձևավորման գործում: ՀԿԵ-ի օգնությամբ հրապարակում տեղադրվել են 10 մետր երկարություն ունեցող երկաթուղային գծեր, վագոնային սայլակ, վագոնների ավտոմատիկ շղթայակցման սարքը, կոմպրեսորը, ինչպես նաև ուսուցանման համար անհրաժեշտ այլ սարքերը:
Հրապարակն օգտագործվելու է տեխնիկական քոլեջի ուսանողների ուսուցանման, ինչպես նաև տվյալ կրթական հաստատություն գործուղվող ՀԿԵ-ի աշխատողների վերապատրաստման և որակավորումը բարձրացման համար:
Ինչպես նշեց քոլեջի տնօրեն Մխիթար Սարգսյանը, հետագայում հրապարակը բարեկարգվելու է և թույլ կտա բարձրացնել կադրերի պատրաստման մակարդակը: Տնօրենի խոսքերով, մոտ ժամանակներս քոլեջում կտեղադրվի նաև սլաքային փոխադրիչը:
Մ.Սարգսյանը տեղեկացրեց, որ ներկա պահին հրապարակում վերապատրաստվում են «ՀԿԵ» ՓԲԸ «Վանաձոր», «Սևան», «Երևան» և «Գյումրի» գծային ուղեմասերի 13 մասնագետ:  
Նշենք նաև, որ երկաթուղայինների վերապատրաստումը քոլեջում անցնում է «ՀԿԵ» ՓԲԸ և Գյումրու պետական քոլեջի միջև կնքված պայմանագրի համաձայն: Պայմանագրի շրջանակներում 2011 թվականի մայիսից քոլեջում վերապատրաստվել է 103 երկաթուղային, մասնավորապես, 12 կայարանապետ, լոկոմոտիվային բրիգադների 11 փականագործ, 40 էլեկտրամեխանիկ: Իսկ 2009 թվականին վերապատրաստման դասընթացներ անցել է ՀԿԵ 91 աշխատող: 
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հատուկ կարևորություն է տալիս կարդերի ուսուցանման և վերապատրաստման, աշխատողների որակավորումը բարձրացման հարցերին: Ընկերության աշխատակիցները սովորում են առաջատար հայկական և ռուսական բուհերում: Օրինակ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ուսուցում է անցնում ՀԿԵ 41 աշխատակից, իսկ Ռոստովի հաղորդակցության պետական համալսարանում՝ 17 աշխատակից, որոնցից մեկը՝ ասպիրանտուրայում:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.