Արխիվ
ՀԿԵ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները
19.04.2012
2012 թվականի առաջին եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն, մեկ բեռնատար վագոնի շրջանառությունն 2011 թ-ի հունվար-մարտի հետ համեմատ արագացել է 0,2 օրով կամ 5,3%-ով:
Ըստ վիճակագրական տվյալների, մեկ վագոնի միջին շրջանառությունը 2012-ի հունվար-մարտի արդյունքներով կազմեց 3,8 օր:
Մեկ վագոնի միջին արտադրողականությունը 2012 թվականի առաջին եռամսյակում կազմեց 3983 տկմ նետտո/վագոն, ինչը 5,5%-ով գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Բարելավվել են նաև լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրական վազքը կազմել է 343,9 լոկ-կմ, ինչը 2,8%-ով գերազանցեց ՝ 2012 թ. հունվար-մարտի ցուցանիշը:
Ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.