Արխիվ
Շայդուլլին. ՀԿԵ փոխվեց և ամրապնդեց իր ազգային տրանսպորտային ընկերության համբավը
14.04.2011
«Մենք փոխվել ենք», - ասաց « Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը այսօր ասուլիսի ժամանակ: Ինչպես նշում է տնօրենը, տարեցտարի ՀԿԵ-ն  նոր պատկեր է ստանում, ամրապնդում է իր համբավը, որպես ազգային տրանսպորտային ընկերություն:
Շևքեթ Շայդուլլինի խոսքերով, 2010 թ. ընկերության համար եղել է բյուջետային կառավարման կատարելագործման, թափանցիկության բարձրացման, հսկողության կազմակերպման տարի:
«Պետք է նշել նաև 2010 թ. բյուջետային գործընթացի գլխավոր գործոնը՝ մենք սկսել ենք տարբերակել ՀԿԵ-ի գործունեության հիմնական ուղղությունները առանձին բիզնես-միավորի տեսքով», - ասաց Շևքեթ Շայդուլլինը:
Տնօրենը նշում է, որ ներդրումային գործունեության արդյունավետությունը 2010 թ. թույլ է տվել մոտենալ ծրագրային կառավարման սկզբունքների ներդրմանը, արդյունքների, այլ ոչ թե գործընթացների, կառավարմանը:
«Իմ համար ամենակարևորը՝ շիտակության և թափանցիկության մակարդակի բարելավումն է: 2010-ին մենք աշխատում էինք միջազգային ֆինանսական հաշվետվությունների համաձայն: Աուդիտը և  հաշվետվությունները մենք կատարել ենք միջազգային ստանդարտների համաձայն», - նշում է տնօրենը:
Շևքեթ Շայդուլլինը համարում է 2010 թ. բիզնեսի օպտիմիզացման, ընկերության շուկայական ներուժի ավելացման, մրցունակության բարձրացման տարի և հիշեցնում է, որ ՀԿԵ ՓԲԸ-ի Տնօրենների խորհրդի որոշման համաձայն 2011-ին ընկերությունը պիտի աշխատի առանց վնասի, իսկ շահութաբերությունը պիտի ավելանա 16 տոկոսով:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.