Արխիվ
Հարավկովկասյան երկաթուղին բացեց Զամանլուի նոր երկաթուղային կամուրջը
23.04.2012
Այս շաբաթ՝ ապրիլի 21-ին, Հարավկովկասյան երկաթուղում տեղի ունեցավ Զամանլուի երկաթուղային կամուրջի հանդիսավոր բացումը, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը և այլ պաշտոնատար անձինք:
Հանդիսավոր արարողության ժամանակ Վլադիմիր Յակունինը նշեց, որ կամուրջի բացումը Հայաստանում իրականացված «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի ներդրումային ծրագրի ամենամեծ նախագծերից մեկն է:
«Զամանլուի կամուրջի վերակառուցումը Հարավկովկասյան երկաթուղու ենթակառուցվածքների զարգացման և գործունեության արդյունավետության բարձրացման զարգացմանն ուղղված հերթական քայլն է, ինչը զգալի դեր է կատարում երկրի տնտեսության զարգացման հարցում՝ Հայաստանի՝ Եվրազիական տրանսպորտային համակարգ ինտեգրվելու համար անհրաժեշտ պայմաններ ստեզծելով և ամրպնդելով համագործակցությունը գործընկերների հետ արտաքին շուկայում», - հայտարարեց Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահը:
Վ. Յակունինը նշեց, որ կառուցման ընթացքում օգտագործված տեխնոլոգիաները բավականին բարդ են և բնութագրում են Հայաստանում ինժեներական աշխատանքների բարձր մակարդակը:
Իր հերթին Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գևորգյանը նշեց, որ հանրապետությունում ՀԿԵ աշխատանքը և Զամանլուի կամրջի վերակառացումը  հայ-ռուսական համագործակցության ամրության լավ օրինակ են հանդիսանում, և հույս հայտնեց, որ համագործակցությունը կընդլայնվի:
Զամանլուի կամուրջի վերակառուցումը սկսվել է 2010 թվականին «ՀԿԵ» ՓԲԸ-ի ներդրուային ծրագրի շրջանակներում՝ կապված երկաթուղիների վերականգնման և երկաթուղու արհեստականկառույցների առողջացման հետ: Նոր կամուրջը, որը կշահագործվի երկաթուղու կողմից, կառուցվեց Զամանլուի պատմական վիանդուկի կողքին, որը կառուցման պահին համարվում էր ցարական Ռուսաստանի ամենամեծ երկաթուղային կամուրջը: Նոր կամուրջի երկարությունը կազմում է 216,86 մ, բարձրությունը՝ 42,89 մ:
Հետամուտ լինելով հայկական բիզնեսի աջակցման իր քաղաքականությանը՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ն երկաթուղային կամուրջի վերակառուցման կապալառու է ընտրել «Կամուրջշին» հայկական շինարարական ընկերությանը: 
Զամանլուի նոր կամուրջը շահագործման հանձնելուց հետո հնին կտրվի թանգարանի կարգավիճակ:
Սակայն Զամանլուի երկաթուղային կամուրջով չի սահմանափակվել գծի աշխատանքները. ներկայումս իրականացման փուլում է գտնվում երկաթուղուն հարակից ենթակառուցվածքի համալիր զարգացման ծրագիրը, որը ներառում է Շահալիի, Փամբակի և Վանաձորի միջուղիների և կայարանների վերականգնման նախագծեր:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.