Արխիվ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի պատասխանը «Երևանի ջրամատակարարման ուղեմաս» ԲԲԸ-ի հետ ունեցած տարաձայնությունների մասին ԶԼՄ-ների հրապարակումներին
28.04.2012
Հարկ ենք համարում ներկայացնելու հետևյալ տվյալները՝ կապված «Երևանի ջրամատակարարման ուղեմասի» (ԵՋՈւ) ներկայացուցիչների՝ ԶԼՄ-ներում տարածած հայտարարությանը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պարտականությունների չկատարման վերաբերյալ:
Մինչ 2009թ. Երևանի ջրամատակարարման ուղեմասը «ՀԿԵ» ՓԲԸ-ին ներկայացրել է 100 հազար մ³ ջրի սպառման ամենամսյա հաշիվներ: 2009 թ. այդ թիվը միջինը նվազել է մինչև 75 հազար մ³, 2010 թ.՝ մինչև 60 հազար մ³, 2011թ.՝ մինչև 37 հազար մ³ ամսեկան: 2012թ. հունվարին ջրի սպառման ամենամսյա ցուցանիշը իջել է մինչև 23 հազար մ³, փետրվարին՝ մինչև 18 հազար մ³, մարտին՝ 13 հազար մ³:
Ինչպես տեսնում ենք, վերջին 3 տարիների ընթացքում Հարավկովկասյան երկաթուղում ջրի սպառումը միջինը մվազել է համարյա 6 անգամ: Վերջինս պայմանավորված է նրանով, որ 2009-2011թ. ընթացքում «Երևանի ջրամատակարարման ուղեմաս» ԲԲԸ-ն ՀԿԵ-ին մատակարարած ջրի հաշվարկ է կատարել ոչ թե ջրաչափերով, այլ խողովակների թողունակության հիման վրա: Այդպիսով, «ԵՋՈւ» ԲԲԸ կողմից ներկայացված հաշիվները զգալիորեն գերազանցել են ջրի իրական սպառումը: Բացի այդ երկաթուղու մի շարք օբյեկտներում ջրամատակարարումն իրականացվել է ոչ թե շուրջօրյա, այլ 2-3 ժամ օրեկան: 
ՀԿԵ օբյեկտներում ջրաչափերի տեղադրումից հետո (այսօր տեղադրված են 142 հատ) Ընկերությունն անցել է ջրաչափով ֆիքսված սպառված ջրի համար վճարման: Բնականաբար դա զգալիորեն ազդել է ԵՋՈւ փոխանցված վճարումների վրա:
Ցանկանում ենք նաև նշել, որ ներկայումս «ԵՋՈւ» ԲԲԸ-ն ՀԿԵ օբյեկտներին ջուր է մատակարարում 255 դրամ առանց ԱԱՀ սակագնով, այն դեպքում երբ երևանյան ջրամատակարարման ամբողջ ցանցում գործում է 181 դրամ ներառյալ ԱԱՀ սակագինը: Նման պայմաններն, անշուշտ, անընդունելի են «ՀԿԵ» ՓԲԸ համար: Ակնհայտ է, որ «ԵՋՈւ» ԲԲԸ մենաշնորհային դիրքը երկաթուղու օբյեկտների ջրամատակարարման ոլորտում կարիք ունի որոշակի վերանայման:
Բացի այդ, «ՀԿԵ» ՓԲԸ բազմիցս նշել է «ԵՋՈւ» ԲԲԸ-ում առկա լուրջ խնդիրները՝  կապված կառավարման, գնային քաղաքականության վարման ճկունության բացակայության հետ, ինչպես նաև նոր հաճախորդներ որոնել և սպառման շուկան ընդլայնել չցանկանալու հետ: Այսինքն, «ՀԿԵ» ՓԲԸ-ն այսօրվա դրությամբ նշված ընկերության միյակ հաճախորդն է: 
Իսկ ինչ վերաբերվում է ՀԿԵ ֆինանսական պարտավորությունների չկատարմանը, հարկ է նշել, որ Երևանի ջրամատակարարման ուղեմասի կողմից վճարման ներկայացրած հաշիվները չեն համապատասխանում մատուցած ծառայությունների ծավալին. դրանց թվերը զգալիորեն ուռճացված են և ոչ հավաստի:
Զարմանք է առաջացնում նաև Երևանի ջրամատակարարման ուղեմասի ղեկավարության դիրքորոշումը, որը չի ցանկանում ՀԿԵ-ի ղեկավարության հետ կառուցողական երկխոսություն կառուցելու ուղիներ փնտրել և առաջացած  տարաձայնությունները լուծել բանակցությունների միջոցով:
Իսկ ինչ վերաբերվում է ԵՋՈՒ-ի մեղադրանքներին «ՀԱրավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանի հասցեին, ով երկաթուղու համակարգում է աշխատում 1986 թվականից և ում գործունեությանը չկա ոչ մի դիտողություն, ապա նրանք միանգամայն անհիմն են և հաստատում են ջրամատակակրող ընկերության կողմնակալությունը: Արդեն մոտ ժամանակներս «ՀԿԵ» ՓԲԸ-ն կհրապարակի իր ունեցած ապացույցներն այս գործի վերաբերյալ:
Ամփոփելով վերոնշյալը՝ նշենք, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն, լինելով համազգային տրանսպորտային ընկերություն, չի տիրապետում անսահմանափակ ռեսուրսների: Ընկերությունն այսօր աշխատում է փոխադրումների ինքնարժեքի նվազման, մատուցվող տրանսպորտային ծառայությունների որակի բարձրացման, ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ՝ առաջնորդվելով ՀՀ տնտեսության զարգացման նպաստելու իր միյակ նպատակով:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.