Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ-ն Երևանի քաղաքապետարանին անհատույց կփոխանցի մի շարք տարածքներ
02.05.2012
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մոտակա ժամանակ կսկսի Արաբկիր-Քանաքեռ վազուրդու հատվածներից մեկի ապամոնտաժումը: Մոտ 890 մետր երկարություն ունեցող հատվածը ներկա պահին չի օգտագործվում երկաթուղային հաղորդակցության համար և անցնում է «Երևան» երկաթուղային կայարանից՝ Տիգրան Մեծի պողոտայում գտնվող երկաթուղային կամրջով՝ ավարտվելով Սարալանջի փողոցի սկզբնամասում:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն ապամոնտաժումն իրականացնելու է սեփական միջոցների հաշվին:
Իսկ ապամոնտաժված հատվածի ամբողջ գույքն ու նյութերն օգտագործվելու են երկաթուղու կարիքների համար: Աշխատանքների ավարտից հետո երկաթուղու այս հատվածն ու հարակից տարածքները անհատույց սեփականության իրավունքով կտրամադրվեն Երևան քաղաքի համայնքին` քաղաքաշինական նպատակով օգտագործելու համար։
Այսպիսով, ՀԿԵ-ն շարունակում է ենթակառուցվածքի արդիականացման և առողջացման քաղաքականությունը, որի շրջանակներում, մասնավորապես, արդեն վերանորոգվել է մոտ 160 կմ գիծ, փոխվել է մոտ 260 հազ. փայտե կոճղ, վերակառուցվել են Երևանի լոկոմոտիվային և վագոնային դեպոները:
Միայն 2012 թվականի ընթացքում, մասնավորապես, նախատեսվում է կապիտալ վերանորոգել մոտ 20 կմ գիծ, ուժեղացված վերանորոգումը կանցնի մոտ 145,6 կմ գիծ:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.