Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ-ն մասնակցում է երկաթուղային տուրիզմի զարգացմանը նվիրված համաժողովին
14.04.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի պատվիրակությունը մասնակցում է «Երկաթուղային տրանսպորտի դերը եվրոպական տուրուզմի զարգացման գործում» միջազգային համաժողովին, որը բացվել է այսօր Իտալիայի Մերանո քաղաքում: Հայկական պատվիրակության ղեկավարն է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը:
Հայկական պատվիրակությունը համաժողովի մասնակիցներին կներկայացնի Հայաստանի երկաթուղային տուրուզմի զարգացման հեռանկարները, ոլորտի ներկա վիճակը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինի խոսքերով, երկաթուղային տուրուզմի զարգացման համար չափազանց կարևոր է  Հայաստանի երկաթուղային տրանսպորտի հնարավորությունների օգտագործումը, ինչպես նաև ցանցի հետագա ընդլայնումը: Շևքեթ Շայդուլլինի կարծիքով, երկաթուղին հնարավորություն է տալիս կազմակերպել ամենատարբեր տուրիստական շրջագայություններ:
«Երկաթուղու հնարավորությունները չափազանց կարևոր են  ոչ միայն ներքին, այլև արտագնա տուրիզմի զարգացման համար», - ասում է գլխավոր տնօրենը:
Միջազգային համաժողովի մասնակիցները նախատեսում են քննարկել երկաթուղային տուրուզմի զարգացման ռազմավարական ուղղությունները և հեռանկարները, միջպետական փոխադրումների զարգացման հնարավորությունները, եվրասիական տարածաշրջանում բարձր արագության մայրուղիների զարգացման նպատակով միջազգային կոնսորցիումների ստեղծման հնարավորությունները, առկա խոչընդոտների վերացումը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.