Արխիվ
Ստորագրվել է «Հայկական երկաթուղու համակարգը ՀԿԵ ՓԲԸ-ին փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ համաձայնագիրը
04.05.2012
Մայիսի 4-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի, “Հարավկովկասյան երկաթուղի” փակ բաժնետիրական ընկերությունը` ի դեմս գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի և “Ռուսական երկաթուղիներ” բաց բաժնետիրական ընկերությունը` ի դեմս նախագահ Վիկտոր Յակունինի, Համաձայնագիր են կնքել` “Հայկական երկաթուղու համակարգը “Ռուսական երկաթուղիներ” ԲԲԸ-ի կողմից ստեղծված “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ-ին փոխանցելու մասին” կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
Փոփոխությունները հիմնականում վերաբերվում են ՀԿԵ-ի ուղևորափոխադրումներից ստացված վնասի փոխհատուցման, փոխադրումների սակագնային քաղաքականության որոշման, կոնցեսիոն ակտիվների հետ աշխատանքի հարցերին:  
Հիշեցնենք, որ 2011 թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ` “Ռուսական երկաթուղիներ”, “Հարավկովկասյան երկաթուղի” ընկերությունների պատվիրակությունների և ՀՀ վարչապետի կողմից ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի մասնակցությամբ, տեղի էր ունեցել քննարկում` “Հարավկովկասյան երկաթուղի” ընկերության կոնցեսիոն կառավարման պայմանագրում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ, որին հաջորդել էր 2011 թ. դեկտեմբերի 2-ին Կողմերի միջև համապատասխան Համաձայնագրի նախագծի ստորագրումը:
Հարկ է նշել, որ Հայաստանում 3 տարիների աշխատանքի ընթացքում ՀԿԵ-ն երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման նպատակով ներդրել է 72,1 մլրդ.դրամից ավել: Նաև էապես աճել են փոխադրումների ծավալները, գնացների արագությունը, բարելավվել է անվտանգության մակարդակը:
 
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.