Արխիվ
Հարավկովկասյան երկաթուղին ընդլայնում է համագործակցությունը հայկական ընկերությունների հետ
07.05.2012
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն շարունակում է հայրենական արտադրության խթանման իր քաղաքականության իրականացումը՝ ընդլայնելով համագործակցությունը հայկական ընկերությունների հետ: Նման շահավետ համատեղ աշխատանքի արդյունք է հանդիսանում «Մոբիլ-Թիվի» ՍՊԸ-ի աշխատանքը, որը գծի մակերեսային կառույցի ռետինետեխնիկական նյութեր է մատակարարում երկաթուղու կարիքների համար:
ՀԿԵ-ն սկսել է աշխատանքը «Մոբիլ-Թիվի» ընկերության հետ 2010 թվականին, և այդ ընթացքում արտադրանքը մատակարարվում է ստույգ ժամկետներում: Իսկ 2012 թվականին ընկերությունը ստացել է Ռուսաստանի Դաշնության  Տեխնիկական կարգավորման և չափագիտության դաշնային գործակալության համապատասխանության հավաստագիրը:    
«ՀԿԵ» ՓԲԸ-ն մշտապես աջակցում է Հայաստանի տնտեսության զարգացման գործին՝ խթանելով հայկական ընկերությունների աշխատանքը: Մասնավորապես, արտադրանքի և ծառայութունների գնման ժամանակ երկաթուղին առավելություն է տալիս տեղի ընկերություններին: ՀԿԵ-ի գնման ծավալները 2011 թվականին գերազանցեցին 2 մլրդ. դրամ, իսկ 2012 թվականին այս ցուցանիշը արդեն կգերազանցի 4 մլրդ. դրամ:
Երկաթուղու աստիճանաբար զարգացման շնորհիվ աճում է նաև ՀԿԵ-ի գործընկերներ ընկերությունների աշխատակիցների թիվը: Օրինակ, վերջին 3 տարիների ընթացքում հանրապետությունում ստեղծվել է մոտ 2 հազ. նոր աշխատատեղ:
Բացի այդ ՀԿԵ-ն իրականացնում է փոքր և միջին բիզնեսին աջակցության ծրագիրը՝ հեշտացնելով նման ընկերությունների համար մուտքը միջազգային շուկաներ և տրամադրելով փոխադրումների ծառայությունները բավականին մրցունակ սակագներով:
 
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.