Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հիշեցնում է երկաթուղու հարևանությամբ կատարվող ցանկացած հողային աշխատանքների համաձայնեցման անհրաժեշտության մասին
08.05.2012
2012 թվականի մայիսի 3-ին, ժամը 20:35 «Սպանդարյան – 9-րդ կիլոմետր» վազուրդում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար գնացքի լոկոմոտիվը բախվել է տրակտորի հետ: Այս միջադեպի մասին հայտնվել էր Երևան քաղաքի Ոստիկանության համապատաախան բաժին:  
Ստուգման արդյունքում պարզվեց, որ «Երևան-ջուր» ընկերության էքսկավատորը՝ երկաթուղու հարևանությամբ գտնվող ջրատարի վերանորոգման ժամանակ հողային աշխատանքներ կատարելիս իր շերեփով վնասել է գնացքի լոկոմոտիվի շղթայակցման լծակը:     
Մասիս կայարանում անցկացված լոկոմոտիվի զննումից հետո պարզվեց, որ այլ վնաս լոկոմոտիվին չի հասցվել, իսկ շղթայակցման լծակը կարող է վերանորոգվել երկաթուղու սեփական ուժերով:
Սակայն «Հարավկովկասյան երկաթուղին» հարկ է համարում հիշեցնել, որ երկաթուղու տարածքում կամ երկաթուղային օբյեկտների մոտակայքում ցանկացած հողային աշխատանքներ կատարելիս անհրաժեշտ է նման աշխատանքների «ՀԿԵ»-ի հետ պարտադիր համաձայնեցումը: Նման պահանջը պայմանավորված է բեռնատար և մարդատար գնացքների երթևեկության անվտանգությամբ, ուղևորների կայնքի և առողջության ապահովման անհրաժեշտությամբ:
 
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.