Արխիվ
«ՀԿԵ»-ում տոնեցին Հաղթանակի օրը
08.05.2012
Մայիսի 9-ին վետերան-երկաթուղայինները և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության անձնակազմը՝ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ, հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի ժամանակ զոհվածերի հիշատակին՝ այցելելով զոհված երկաթուղայինների հուշարձանը և Անհայտ զինվորի գերեզմանը Հաղթանակի զբոսայգում: Էրեբունի վարչականի շրջանում գտնվող Ազատամարտիկների այգում հավաքվածները ծաղկեպսակներ դրեցին զոհված երկաթուղայինների հիշատակին նվիրված հուշարձանին:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը նշեց, որ Մայիսի 9-ին նախկին ԽՍՀՄ-ի ողջ տարածքում նշվում է որպես մեկ ընդհանուր տոն, որը միավորում է բոլոր ժողովուրդներն ու սերունդները:
- Հայրենական Մեծ պատերազմի ճակատներում պայքարում էին մոտ 600.000 հազ. հայեր, որոնցից մոտ 300.000 զոհվեցին: Պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ում ձևավորվեցին 6 հայկական դիվիզիաներ, որոնք հաղթահարեցին Կովկասից դեպի Բեռլին տանող դժվար ճանապարհը: Ավելի քան 60 հայ գեներալ գլխավորում էին Կարմիր բանակի խոշոր միավորումները՝ այդ թվում բանակներն ու ճակատները: Պայքարի ժամանակ ցուցադրած խիզախության և արիության համար 70 հազար հայ զինվոր, սպա և գեներալ պարգևատրվեցին ԽՍՀՄ-ի տարբեր շքանշաններով և մեդալներով: Իսկ գերագույն պարգևին՝  Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացան 106 հայ: Փառքի շքանշանի լիակատար ասպետ դարձել էին 27 հայ, - ասաց Վիկտոր Ռեբեցը:
ՀԿԵ-ի ղեկավարը նաև նշեց երկաթուղայինների մեծ ավանդը Հաղթանակում:
- Հայրենական Մեծ պատերազմի տարիներին երկաթուղայինները փոխադրեցին 20 միլիոն վագոն՝ զինվորներով, ռազմկան տեխնիկայով, սպառազինություններով, սննդամթերքով: 1941-1945 թթ. երկաթուղայինները վերականգնեցին 120 հազ. կիլոմետր գիծ, 13 հազ. փոքր և 3 հազ. խոշոր կամուրջ, - հավելեց ՀԿԵ-ի գլխավոր տնօրենը:
Միևնույն ժամանակ Վ.Ռեբեցը հիշեցրեց, որ Հայաստանում մայիսի 9-ը կրկնակի տոն է՝ Հանրապետութությունում նշվում է Շուշիի ազատագրման 20-ամյակը և ընդգծեց, որ բազմաթիվ երկաթուղայիններ մասնակցեցին նաև Արցախի ազատագրական պայքարում:
Ազատամարտիկների այգում տեղի ունեցած հավաքից հետո վետերաններն ու ՀԿԵ-ի աշխատակիցները մեկնեցին Հաղթանակի զբոսայգի, որտեղ ծաղիկներ դրեցին Հավերժական կրակի մոտ, իսկ վետերանները նաև ճաշեցին զինվորական ճաշարանում:
Նշենք, որ տոնի կապակցությամբ 61 վետերան-երկաթուղայինները, Արցախյան պատերազմի 142 մասնակից երկաթուղայինները և 6 զոհված ազատամարտիկների ընտանիքները ստացել են նյութական օգնություն՝ համապատասխանաբար 50 հազարական, 30 հազարական և 50 հազարական դրամի չափով:
 
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.