Արխիվ
Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղային հատվածի կառուցման հուշագիր է ստորագրվել
20.04.2011
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի ավագ փոխնախագահ Վալերի Ռեշետնիկովը ու ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արտաշես Ավետիսյանը Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղային հատվածի կառուցման նախագծի վերաբերյալ հուշագիր են ստորագրել: Հուշագիրը ստորագրվեց հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովի շրջանակներում ապրիլի 19-ին:
Նոր գծի երկարությունը կազմում է 32 կմ, իսկ աշխատանքների արժեքը՝ 100 մլն. դոլար: Աշխատանքները նախատեսվում է սկսել 2012-ին:
Նախագծի ծախսերի կեսը իր վրա կվերցնի հայկական, իսկ մյուս կեսը՝ ռուսական կողմը:
Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղային հատվածի կառուցմը թույլ կտա միավորել Իջան-Հրազդան-Երևան և Թիֆլիս-Գյումրի-Մասիս ուղղությունները և էապես կկրճատի միջպետական փոխադրումների ժամանակը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինի կարծիքով,  Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղային հատվածի կառուցմը կարևոր է ՓԲԸ-ի համար, որը ձգտում է դառնալ Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի առանցքային տարր:  Ըստ Շայդուլլինի, նախագիծը թույլ կտա օգտագործել Հայաստանի տրանզիտային ներուժը և բարձրացնել հանրապետության տնտեսական և քաղաքական մրցունակությունը տարածաշրջանում և միջազգային մակարդակի վրա:

Ամբողջական տարբերակը՝ http://sh-shaydullin.livejournal.com/

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.