Արխիվ
ՀԿԵ-ում պատրաստվում են ամառային ուղևորափոխադրումների թեժ սեզոնին
14.05.2012
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բոլոր տնտեսություններում պատրաստվում են ամառային ուղևորափոխադրումների թեժ սեզոնին: Երկաթուղում ուղևորատար վագոնները և լոկոմոտիվները զննվում են ու վերանորոգվում, ստուգվում են գնացքների անվտանգության համակարգերը:
Մասնավորապես, մինչև մայիսի 27-ը դեպոյում կվերանորոգվի ու կներկվի ուղևորատար 31 վագոն, էլեկտրագնացքների 12 վագոն, 22 վագոնում կստուգվի օդափոխության համակարգը: Ուղևորափոխադրումների սեզոնին նաև նախապատրաստված են Վորոնեժում հիմնական վերանորոգումն անցած Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի 7 վագոնները:
Հատուկ նախապատրաստում է անցնում նաև ուղևորներին սպասարկող ողջ անձնակազմը, որի համար մինչև հունիսի 1-ը անցկացվում են հատուկ դասընթացներ: Նշենք նաև, որ ամառային ուղևորափոխադրումների սեզոնին գնացքներում աշխատում են նաև մասնագիտական բուհերի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները:
Ամառային ուղևորափոխադրումների սեզոնին պատրաստման շրջանակներում վերանորոգման աշխատանքներ նաև կանցկացվեն Այրում-Գյումրի, Գյումրի-Երասխ, Երասխ-Մասիս և Քանաքեռ-Շորժա հատվածներում:
Հիշեցնենք, որ Երևան-Բաթումի-Երևան ֆիրմային գնացքը կսկսի գործել հունիսի 15-ից, իսկ Հրազդան-Ալմաստ-Սևան-Շորժա էլեկտրագնացքը՝ հուլիսի 1-ից:
 
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.