Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ պատվիրակությունը մասնակցում է ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 56-րդ նիստին Մոսկվայում
17.05.2012
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը և գլխավոր տնօրենի  համագործակցության և լոգիստիկայի գծով տեղակալ Անատոլի Դանչենկոն մասնակցում են մայիսի 17-18-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 56-րդ նիստի աշխատանքներին: Հայկական պատվիրակության կազմում է նաև ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության երկաթուղու վարչության պետ Արսեն Հովհաննիսյանը:
Խորհրդի նիստին մասնակցում են Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Մոլդովայի, Ուկրաինայի երկաթուղային վարչությունների ղեկավարները, ինչպես նաև ասոցացված անդամները՝ Բուլղարիան,  Վրաստանը,  Լատվիան և Ֆինլանդիան:
Բացի այդ դիտորդի կարգավիճակով նիստի աշխատանքներին մասնակցում են  Լիտվան, Էստոնիան և ԱՊՀ երկրների Գործկոմի ներկայացուցիչները:
Խորհրդի 56-րդ նիստի օրակարգը նախատեսում է Երևանում կայացած 55-րդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի, 2011 թվականի և 2012 թվականի առաջին եռամսյակի մասնակից երկրների երկաթուղիների աշխատանքի արդյունքների քննարկումը, 2012-2013 թ. համար գնացքների չվացուցակի նորմատիվները, միջազգային ուղևորափոխադրումներին վերաբերվաղ հարցերը:
Նիստն իր աշխատանքները կշարունակի մայիսի 18-ին:
Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհուրդն այս տարի նշում է իր 20-ամյակը՝ այն ստեղծվեց 1992 թ. փետրվարի 14-ին միջպետական մակարդակով երկաթուղային տրանսպորտի աշխատանքի համակարգման համար:

 

 
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.