Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ համագործակցության համաձայնագրեր ստորագրեց Ռուսաստանի երեք առաջատար ընկերությունների հետ
20.04.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ համագործակցության համաձայնագրեր ստորագրեց Ռուսաստանի երեք առաջատար ընկերությունների հետ: Ընկերության անունից «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը ստորագրել է համաձայնագիր Է.Ս. Յալամովի անվան ՈՒրալի օպտիկա-մեխանիկական գործարանի հետ, համագործակցության հուշագրեր «Պրոմէլեկտրոնիկա» գիտաարտադրական կենտրոնի և «ՆԻԻՖԱ-ԷՆԵՐԳՈ» ՍՊԸ-ի հետ:
«Պրոմէլեկտրոնիկա» գիտաարտադրական կենտրոնի հետ կնքված հուշագրի համաձայն կողմերը համագործակցելու են արգելափակման կիսաավտոմատ համակարգերի արդիականացման աշխատանքների ոլորտում, իսկ ՆԻԻՖԱ-ԷՆԵՐԳՈ ՍՊԸ-ի հետ «ՀԿԵ» ՓԲԸ-ն կհամագործակցի Քարակերտ ենթակայանի արդիականացման ոլորտում:
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը շնորհակալություն հայտնեց գործընկերներին համագործակցության համար:
«Մեր հետագա համագործակցությունը ուղղված կլինի ՀԿԵ-ի և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացմանը: Այսօր ստորագրված համաձայնագրերը թույլ կտան մեզ աշխատել առավել արդյունավետ և կլինեն տնտեսական, տեխնիկական զարգացման հաջորդ քայլը», - նշեց Խակովը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.