Արխիվ
ՀԿԵ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները
22.05.2012
2012 թվականի հունվար-ապրիլին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ մեկ բեռնատար վագոնի շրջանառությունը 2011 թ-ի հունվար-ապրիլի համեմատությամբ արագացել է 0,5 օրով կամ 13,5%-ով:
Ըստ վիճակագրական տվյալների, առաջին չորս ամիսներին մեկ վագոնը շրջանառությունում էր գտնվել միջինում 3,7 օր:
Մեկ վագոնի միջին արտադրողականությունը 2012 թվականի հունվար-ապրիլին կազմեց 3989 տկմ նետտո/վագոն, ինչը 11,8%-ով գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Բարելավվել են նաև լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրական վազքը կազմել է 348,6 լոկ-կմ, ինչը 3,5%-ով գերազանցեց  2012 թ. հունվար-ապրիլի ցուցանիշը:
Ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ:

 

 
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.