Արխիվ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը 2012 թվականի հունվար-ապրիլին աճել է 2%
22.05.2012
Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2012 թվականի հունվար-ապրիլին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմեց 898,5 հազար տոննա, ինչը 2% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:
Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը  կազմում է 133,3 հազար տոննա, ինչը 21,6% գերազանցում է 2011 թվականի հունվար-ապրիլ ամիսների ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում 2012 թ. առաջին չորս ամիսների ընթացքում փոխադրվել է 342,7 հազար տոննա բեռ, ինչը 12,4%-ով պակաս է 2011 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Իսկ բեռնափոխադրումների ծավալը տեղական հաղորդակցությունում կազմում է 422,5 հազար տոննա, ինչը 11,1%-ով գերազանցում է 2011 թ. հունվար-ապրիլի ցուցանիշը:
Հարկ է նշել, որ 6,9%-ով ավելացել է նաև բեռնատար գնացքի միջին քաշը: 2012 թվականի հունվարի-ապրիլին այս ցուցանիշը կազմել է 1436 տոննա՝ 2011 թ. նույն ժամանակահատվածում գրանցված 1343 տոննայի դիմաց:
Հարկ է նշել, որ անցյալ տարվա ապրիլի համեմատությամբ 2012 թվականին բեռնափոխադրումների ծավալն աճել է 3,1%-ով: Արտահանման հաղորդակցությունում գերակշռում էին, մասնավորապես, գունավոր հանքանյութը (4,9 հազ. տաննա), սև մետաղների ջարդոն (4,7 հազ. տոննա), ցեմենտ (3,9 հազ. տոննա): Ներմուծման հաղորդակցությունում տեղափոխած բեռների գերակշիռ մասը կազմում են, մասնավորապես, շաքարը (25,6 հազ. տոննա), հատիկավորները (18,3 հազ. տոննա), նավթային բեռները (16,2 հազ. տոննա) և քիմիական և հանքային պարարտանյութերը (4,5 հազ. տոննա): Իսկ տեղական հաղորդակցությունում ամենից շատ փոխադրվել է գունավոր հանքանյութը (98,5 հազ. տոննա), շինարական նյութեր (33,5 հազ. տոննա), հաց և հատիկավոր բեռները (4,1 հազ. տոննա):  
Այսպիսով, ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքները վկայում են ընկերության ճկուն սակագնային քաղաքականության արդյունավետության մասին, ինչը բերում է բեռների արժեքում տրանսպորտային ծախսերի կրճատմանը:
 
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.