Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ կադրային իրավիճակը 2012 առաջին եռամսյակում
22.05.2012
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հարկ է համարում անրադառնալ մամուլում տեղ գտած հրապարակումներին առ այն, որ ընկերության աշխատակիցների թիվը 2012-ին նախորդ տարվա համեմատ նվազել է 353-ով:
2011 թ. հունվարի 1-ի դրությամբ «ՀԿԵ» ՓԲԸ-ն ունեցել է 4321 աշխատող, իսկ 2012 հունվարի 1-ի դրությամբ՝ 4095: Այսպիսով, աշխատակիցների ընդհանուր թիվը կրճատվել է 226-ով: Ընդ որում, մամուլում հրապարակված տվյալները (353 հոգի) այնքան էլ ճշգրիտ չեն հաշվարկված, քանի որ համեմատվել են ՊԵԿ-ի կողմից հրապարակված 2012թ. առաջին եռամսյակի և 2011 հունվար-դեկտեմբեր ամիսների ցանկերը: Փաստորեն, եռամսյակային տվյալները համեմատվել են տարեկան տվյալների հետ:
Անրադառնալով աշխատանքից ազատվածների թվին՝ պետք է նշել, որ միայն 20 հոգի 2012-ին անցել է թոշակի: Ընդգծելով կազմակերպության հոգատար վերաբերմունքն աշխատակիցների հետագա ճակատագրի հանդեպ՝ անհրաժեշտ է ընդգծել, որ 2012-ին 62 հեռացված աշխատակիցներ «ՀԿԵ» ՓԲԸ միջնորդությամբ աշխատանքի են անցել այլ կազմակերպություն, որն աութսորսինգի շրջանակներում ծառայություններ է մատուցում «ՀԿԵ» ՓԲԸ – ին:
2012թ. «ՀԿԵ» ՓԲԸ-ն ավարտին հասցրեց կառուցվածքային վերակազմակերպումներն արտադրական ձեռնարկությունների խոշորացման միջոցով: Նմանատիպ միջոցառումները նպաստեցին անձնակազմի օպտիմալացմանը և հանգեցրին ռեսուրսերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը:
Այսպիսով՝ 2012 թ. ապրիլի 1-ի դրությամբ հաստիքացուցակը հաշվառում է 4148 միավոր աշխատատեղ, իսկ փաստացի աշխատողների թիվը կազմում է 3975 մարդ:
Երկաթուղային համակարգի զարգացման շնորհիվ՝ տարեցտարի աճում է նաև ՀԿԵ գործընկեր կազմակերպությունների աշխատակիցների թիվը: Այս կազմակերպություններն իրենց հիմնական գործունեությունը ծավալում են ՝ ելնելով երկաթուղու կարիքներից:  Վերջին 3 տարիների ընթացքում 26 նմանատիպ ընկերություններ պահպանել են ընդհանուր առմամբ ավելի քան 1900 աշխատատեղ:

 

 
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.