Արխիվ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն բացեց «Ախտորոշում» Ճանապարհային կենտրոնը
20.04.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Ախտորոշում» Ճանապարհային կենտրոնը բացվեց Երևանի լոկոմոտիվային դեպոյում: «Ախտորոշում» Ճանապարհային կենտրոնը ստեղծվել է «ՀԿԵ» ՓԲԸ-ում 2010 թ.: Կենտրոնի հիմնական նպատակն է ստեղծել երկաթուղու գծային տնտեսության ախտորոշման և վերլուծության լիարժեք համակարգ: 
Կենտրոնի համար 2010 թ. ձեռք են բերվել նորագույն ախտորոշիչ սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս չափման արդյունքները գրանցել թվային կրիչների վրա՝ հետագայում գծերի վիճակի վերլուծության և կանխատեսումներ կազմելու համար:
2011 թ. «Ախտորոշում» Ճանապարհային կենտրոնը նախատեսում է ստեղծել երկաթուղու ենթակառուցվածքի ախտորոշման և վերլուծության համակարգ, որում կներառվեն գծի, էլեկտրականացման և կապի տնտեսությունները:   
Այս նպատակի համար ստեղծվում է ենթակառուցվածքի  ախտորոշման ժամանակակից համալիր, որը թույլ կտա, մասնավորապես, անցկացնել կոնտակտային ցանցի, կապի, ինչպես նաև կամուրջների, թունելների, կառույցների մոտեցման ազդանշանային համակարգի  ախտորոշումը:
2011-ին նաև կստուգվի երկաթգծերի վիճակը, ինչը թույլ կտա ճշտել կայարանների տեխնիկա-վարչական ակտերը, գլխավոր ճանապարհների փաստացի նկարագիրը:
Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության առաջին համաժողովի շրջանակներում կենտրոն այցելեցին ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ ավագ փոխնախագահ Վալերի Ռեշետնիկովը,  ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Մանուկ Վարդանյանը:    
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը ծանոթացրեց հյուրերին Կենտրոնի գործունեությանը, աշխատանքներին, հիմնական առավելություններին: Շայդուլլինը շեշտեց, որ Հայաստանի երկաթուղին յուրահատուկ է՝ այն նեռարում է 2074 արհեստական կառույց, 704 կամուրջ:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.