Արխիվ
Սոցիալական քաղաքականությունը շարունակելու է մնալ երկաթուղու առաջնահերթ ողղություններից մեկը
24.05.2012
Սոցիալական քաղաքականությունը շարունակելու է մնալ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուշադրության կենտրոնում: Այդ մասին հայտարարեց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը մայիսի 24-ին կայացած պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսում: 
«Հայաստանում ՀԿԵ-ն իր գործունեությունը սկսելուց ի վեր երկաթուղայինների աշխատավարձը գրեթե կրկնապատկեց: Իսկ աշխատավարձի աճի տեմպերը ավելի բարձր են, քան հանրապետության տարածքում», - ասաց Վ.Ռեբեցը:
ՀԿԵ-ի ղեկավարը նշեց, որ Ընկերությունը նաև իր վրա է վերցնում աշխատակիցների երեխաների ամառային հանգստի կազմակերպման ծախսերը:
Վ.Ռեբեցի խոսքով՝ Մեծ ուշադրություն է դարձվում կադրերի պատրաստմանը: Մասնավորապես, երկաթուղին այս ուղղությամբ համագործակցում է երկու առաջատար հայկական բուհերի հետ՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ:
«Բացի այդ, ներկա պահին մենք ընտրում ենք հայկական դպրոցների 2012 թվականին ավարտած 15 շրջանավարտ, ում մենք ուսման կուղղարկենք Ռուսաստանի երկաթուղային բուհեր», - ասաց նա:
«Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնելու պահին աշխատողների միջին ամսական աշխատավարձը կազմում էր 74 834 դրամ: Հետագայում երկաթուղային տրանսպորտի ոլորտի աշխատողների ամսական աշխատավարձը պարբերաբար բարձրացվել է, և ներկա պահին այն աճել է մոտ 2.1 անգամ:
2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ՀԿԵ-ի աշխատողների միջին ամսեկան աշխատավարձը կազմում է 157 087 դրամ, ինչը 14,5% բարձր է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Համեմատության համար՝ Հայաստանում անվանական աշխատավարձի չափը ապրիլի արդյունքներով կազմում է 118 497 դրամ: ՀԿԵ-ում նվազագույն ժամավճարը կազմում է 265,96 դրամ՝ Հայաստանի տարածքում գրանցված 196 դրամի դիմաց:
 
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.