Արխիվ
ՀԿԵ-ի ներդրումների ծավալը 2012 թվականին կկազմի 13,5 մրդ դրամ
24.05.2012
2012 թվականին ներդրումային ծրագրի համաձայն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներդրումների ծավալը կկազմի 13,5 մլրդ. դրամ: Այդ մասին հայտարարեց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը մայիսի 24-ին կայացած մամուլի ասուլիսում նվիրված պաշտոնավարման 100 օրվան: 
«Ներդրումների 90%-ից ավել ուղղվելու է երկաթուղային ենթակառուցվածքի առողջացմանը, որը ենթադրում է ոչ միայն գծերի, այլև այլ տնտեսությունների, մասնավորապես, էմերգամատակարարման համակարգերի վերակառուցում», - ասաց Վ.Ռեբեցը:
ՀԿԵ-ի ղեկավարը նաև նշեց, որ 2012 թվականին երկաթուղին գրեթե կրկնապատկելու է արտադրանքի և ծառայությունների գնմանն ուղղվող միջոցների ծավալները: Ինչպես հիշեցրեց գլախավոր տնօրենը, 2011 թվականին ՀԿԵ-ն այս նպատակներին ուղղել է 2 մլրդ դրամ:
«Մենք արդեն հայտարարել էինք, որ պատրաստ ենք կրկնապատկել արտադրանքի գնմանն ուղղվող միջոցների ծավալները: Ընկերությունը բավականին պահանջկոտ գործընկեր է հանդիսանում: Մեր միակ պահանջը՝ արտադրանքի բարձր որակն է», - ասաց Վ.Ռեբեցը: 
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը 3 տարիների ընթացքում  իրականացրել է 72,1 մլրդ. դրամի ներդրումներ: Գումարներն ուղղվել են Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացմանը: Մասնավորապես, վերանորոգվել է մոտ 160 կմ գիծ, փոխարինվել մոտ 260 հազ. փայտե կոճղ, 7,7 հազ. երկաթբետոնե կոճղ:

 

 
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.