Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ-ն պատրաստվում է հատուկ ուշադրություն դարձնել մերձքաղաքային ուղևորափոխադրումների զարգացմանը
24.05.2012
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պատրաստվում է հատուկ ուշադրություն դարձնել մերձքաղաքային ուղևորափոխադրումների զարգացմանը: Այդ մասին հայտարարեց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը մայիսի 24-ին կայացած պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսում:
«Մերձքաղաքային փոխադրումները ուղևորափոխադրումների բավականին յուրահատուկ ձևն է: Ցավոք, մերձքաղաքային ուղևորափոխադրումները վնասով են աշխատում ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում, այլ երկրներում, որտեղ երկաթուղու վնասները փոխհատուցվում են պետության կողմից: Հայաստանում այս հարցը դեռ քննարկման փուլում է գտնվում: Մենք կարծում ենք, որ այս ուղղությունը զարգացման մեծ հեռանկարներ ունի, և ապրիլի արդյունքները վկայում են դրա մասին», - ասաց Վ. Ռեբեցը:
Ւնչպես նշեց Ընկերության ղեկավարը, մինչև 2012 թվականի ավարտը վերանորոգվելու են 5 էլեկտրագնացք, որոնք շահագործվելու են տեղական հաղորդակցությունում բոլոր գործող ուղղություններով:
Խոսելով միջազգային հաղորդակցության մասին՝ Վ.Ռեբեցը նշեց, որ երկաթուղին աշխատում է ուղևորափոխադրումների որակի բարձրացման ուղղությունով: Գլխավոր տնօրենը հիշեցրեց, որ վերջերս անցել է Երևան-Բաթումի-Երևան չվերթում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի առաջին 10 վերանորոգված վագոնների շնորհանդեսը:

 

 
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.