Արխիվ
ՀԿԵ-ի գլխավոր տնօրենը կանխատեսում է երկաթուղային բեռնափոխադրումների ծավալի էական աճ 2012 թվականին
24.05.2012
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը 2012 թվականի արդյունքներով կանխատեսում է երկաթուղային բեռնափոխադրումների էական աճ:
«Բեռնափոխադրումների ծավալների աճը 2012-ի հունվար-ապրիլին կազմեց մոտ 2%: Ցավոք, բեռնափոխադրումների ծավալներն աճում են ոչ այդքան դինամիկ, քան մենք կցանկանայինք: Սակայն, հաշվի առնելով 2012 թվականի ապրիլի և մայիսի զարգացումները՝ կարծում եմ, որ մինչև տարեվերջ բեռնափոխադրումների աճն ավելի տպավորիչ է լինելու», - ասաց Վ.Ռեբեցը մայիսի 24-ին կայացած պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսում:  
Միևնույն ժամանակ նա հատուկ ուշադրություն հրավիրեց արտահանման հաղորդակցությունում արձանագրված երկաթուղային բեռնափոխադրումների էական աճին:
Երկաթուղու կարևորագույն նախագծերից ընկերության ղեկավարը նշեց 28 հազ. տոննա պարարտանյութի փոխադրումը՝ գյուղատնտեսության կարիքների համար:
2012 թվականի հունվար-ապրիլին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմեց 898,5 հազար տոննա, ինչը 2%-ով գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:
Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը  կազմում է 133,3 հազար տոննա, ինչը 21,6%-ով գերազանցում է 2011 թվականի հունվար-ապրիլ ամիսների ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում 2012 թ. առաջին չորս ամիսների ընթացքում փոխադրվել է 342,7 հազար տոննա բեռ, ինչը 12,4%-ով պակաս է 2011 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Իսկ բեռնափոխադրումների ծավալը տեղական հաղորդակցությունում կազմում է 422,5 հազար տոննա, ինչը 11,1%-ով գերազանցում է 2011 թ. հունվար-ապրիլի ցուցանիշը:
Հարկ է նշել, որ 6,9%-ով ավելացել է նաև բեռնատար գնացքի միջին քաշը: 2012 թվականի հունվար-ապրիլին այս ցուցանիշը կազմել է 1436 տոննա՝ 2011 թ. նույն ժամանակահատվածում գրանցված 1343 տոննայի դիմաց: Օրեկան երկաթուղում բեռնվում է 77 վագոն, ինչը 10%-ով գերազանցում է 2011 թվականի հունվար-ապրիլի ցուցանիշը, իսկ բեռնաթափվում է 111 վագոն, ինչը 1,8%-ով ավել է 2011-ի առաջին 4 ամիսների ցուցանիշից:
 
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.