Արխիվ
ՀԿԵ-ն ներկայացրել է Ախուրյան կայարանում ՄԼԿ-ի ստեղծման նախագիծը
20.04.2011
«ՀԿԵ» ՓԲԸ-ն Հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովի «Միջտարածաշրջանային կապերի տնտեսական ենթակառուցվածքի զարգացումը՝ տրանսպորտ, կապ, հաղորդակցություն» կլոր սեղանի շրջանակներում ներկայացրել է Ախուրյան կայարանի հիման վրա Միջազգային լոգիստիկ կենտրոնի (ՄԼԿ) ստեղծման նախագիծ: 
Կենտրոնի ստեղծման հիմնական նպատակներն են, մասնավորապես, բեռնափոխադրումների ծավալի աճը, տրանսպորտային ծառայությունների մատուցումը «մեկ պատուհանի» սկզբունքով, տրանսպորտային ծախսերի օպտիմալացումը: 
Կենտրոնի զարգացման նախագծով նախատեսվում է մրցունակ լոգիստիկ ծառայությունների զարգացում, պահեստային և մաքսային ժամանակակից տերմինալների ստեղծում, տրանսպորտային լոգիստիկ կենտրոնների ցանցի զարգացում, միջազգային տրանսպորտային միջանցքների ձևավորում և զարգացում, օտարերկրյա ներկայացուցչական ցանցի զարգացում:     
ՄԼԿ-ի ստեղծման առաջին փուլում  նախատեսվում է մատուցել հիմնական ծառայություններ՝ տրանսպորտային և էքսպեդիցիոն սպասարկում, բեռների սպասարկում տերմինալներում, մաքսային ձևակերպում:
ՀԿԵ-ի մասնագետների կարծիքով, Կենտրոնը կարող է սպասարկել Թուրքիա ներմուծվող և արտահանվող բեռները, Փոթի և Բաթում նավահանգիստներով Եվրոպայից, Ամերիկայից և Ասիայից Հայաստան ներմուծվող և արտահանվող բեռների մի մասը: ՄԼԿ-ի ստեղծումը, TRACECA միջազգային տրանսպորտային միջանցքի հաշվին, Հայաստան կբերի միջազգային տրանզիտային բեռներ, կբարձրացնի Հայաստանի, որպես տրանզիտ երկրի, գրավչությունը:   
Ըստ մասնագետների գնահատականների, բազային սցենարի համաձայն Կենտրոնը կարող է սպասարկել 215,5 հազ. տոննա բեռ 2012-ին և 311,6 հազ.տոննա բեռ 2021 թ.: Նվազագույն կանխատեսումների համաձայն կենտրոնը կարող է սպասարկել 87,3 հազ. տոննա բեռ 2012 թ. և 118,4 հազ. տոննա 2021 թ., իսկ առավելագույն կանխատեսումներով՝ 1113,7 հազ. տոննա և 1618,4 հազ. տոննա համապատասխանաբար:
Կենտրոնի ստեղծման համար կպահանջվի 9,1 մլն. դոլար ներդրում բազային սցենարի համաձայն, 7,6 մլն. դոլար նվազագույն և 11,1 մլն. դոլար առավելագույն կանխատեսումներով:
Կենտրոնի ստեղծումն բազային և առավելագույն սցենարների համաձայն կլինի շահավետ, արդյունավետ, իսկ նախագիծը կարող է առաջարկվել կատարմանը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.