Արխիվ
Հունիսի 1-ին «Երևան» կայարանում կբացվի մանկատան և հատուկ դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդես-վաճառքը
31.05.2012
Նուբարաշենի թիվ 2 գիշերօթիկ դպրոցի և Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների գեղարվեստական աշխատանքների ցուցահանդես-վաճառքը բացվելու է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կենտրոնական «Երևան» կայարանում Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին: 
Ցուցահանդեսում ներկայացված կլինեն 80 աշխատանք, իսկ վաճառքից ստացած ողջ հասույթը փոխանցվելու է հեղինակների համար բացված հատուկ բանկային հաշիվներին:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է այս միջոցառման գլխավոր գործընկերը: Ցուցահանդես-վաճառքի գլխավոր հովանավորն է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը, իսկ բանկային սպասարկմամբ կզբաղվի «Հայբիզնեսբանկ»-ը:
Հիշեցնենք նաև, որ սա «ՀԿԵ» ՓԲԸ-ի կողմից կազմակերպած առաջին նման միջոցառումը չէ: Ապրիլին Ընկերությունն՝ իր գործընկերների հետ համատեղ արդեն կազմակերպել է կրթական շրջայցներ Գյումրիի 152 դպրոցականների ու Նուբարաշենի հատուկ դպրոցի և Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների համար:
 
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.