Արխիվ
Վրացական և Հարավկովկասյան երկաթուղիները պատրաստվում են
ավելացնել կոնտեյներային բեռնափոխադրումների ծավալները 
05.06.2012
Վրաստանի երկաթուղու նախաձեռնությամբ հունիսի 2-ին Երևանում կայացավ Վրացական և Հարավկովկասյան երկաթուղու ներկայացուցիչների հանդիպումը: «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մարատ Խակովն ընդունեց վրացական պատվիրակությանը՝ ՎԵ գլխավոր տնօրեն Իրակլի Էզուգբայայի  գլխավորությամբ:  
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին կոնտեյներային և կոնտեյներային-սառնարանյին բեռնափոխադրումների հետ կապված հարցեր: Վրացական կողմը պատրաստակամություն հայտնեց պահպանել ներկայիս կոնտեյներային և կոնտեյներային-սառնարանյին բեռնափոխադրումների ծավալներն, ինչպես նաև մեծացնել դրանք:
Հանդիպումը շարունակվեց ՀԿԵ գործընկերներ «Մետեքսիմ», «Տրանսալիանս», «Ապավեն» ընկերությունների ներկայացուցիչների հետ ոչ ֆորմալ մթնոլորտում: Կողմերը պայմանավորվեցին պատասխան այց կատարել Վրաստան: 
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.