Արխիվ
ՀԿԵ-ն բարձրացնում է գնացքների անվտանգ երթևեկության մակարդակը
22.04.2011
Փոխադրումների երաշխավորված անվտանգության և հուսալիության ապահովման ռազմավարությունը հանդիսանում է «ՀԿԵ» ՓԲԸ-ի կարևոր խնդիրներից մեկը: Ընկերությունը ապահովում է փոխադրումների բարձր մակարդակ, կատարելագործում է  փոխադրումների որակը, ինչը իր հերթին բերում է բարձր և կայուն մակարդակի վրա երթևեկության անվտանգության ապահովման անհրաժեշտությանը:
Երթևեկության անվտանգությունը կախված է բոլոր տեխնիկական սարքերի աշխատանքից, տեխնոլոգիական կարգապահության մակարդակից, ստորաբաժանումների աշխատանքի սոցիալական պայմաններից, այլ գործոններից:
Կազմակերպչական և տեխնիկական, կանխարգելիչ միջոցառումների իրականացումը թույլ է տվել էապես նվազեցնել երթևեկության անվտանգության խափանումների և խախտումների քանակը 2011 թ. առաջին եռամսյակում: 
2011 թ. առաջին եռամսյակում գրանցվել է երթևեկության անվտանգության խախտման 47 դեպք, տեխնիկական սարքերի խափանման 81 դեպք, մեկ ճանապարհատրանսպորտային պատահար գծանցում:
2011 թ. առաջին եռամսյակում միջոցառումներ են ձեռնարկվել շարժակազմի, գծի, կապի, էներգամատակարարման համակարգերի նորոգման և տեխնիկական սպասարկման որակի բարձրացման, խախտումների և արտակարգ իրավիճակների դեպքերի կրճատման ուղղություններով:
Գնացքների անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով ՀԿԵ-ն նախատեսում է, մասնավորապես, բարձրացնել աշխատողների որակավորումը, մշակել գործողությունների ցանկ արտակարգ պատահարների դեպքերում, բարելավել երթևեկության անվտանգությունը երկաթուղու տարբեր տնտեսություններում:
Նշենք, որ գնացքների երթևեկության ապահովմանը 2010 թ. ուղղվել է ընկերության ներդրումային ծրագրի 60 տոկոսը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.