Արխիվ
Ամառային ուղևորափոխադրումների սեզոնը «ՀԿԵ»-ում բացվելու է հունիսի 15-ին 
08.06.2012
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքն այս տարի իր առաջին չվերթը կիրականացնի հունիսի 15-ին: Այս մասին հայտնեց «ՀԿԵ» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը հունիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսում:
«Այս տարի մեզ հաջողվեց կրճատել գնացքի ուղևորության ժամանակը մինչև 16 ժամ 10 րոպե: Համամետաության համար ասեմ, որ 2009-ին գնացքը Բաթումի հասնում էր 19 ժամում: Ներկա պահին Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոյում ավարտվում է «Արմենիա» գնացքի վագոնների վերանորոգումը: Վագոնները լիովին համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ և անվտանգության նորմերին: Մեկ վագոնի  վերանորոգման համար միջինում երկաթուղին ծախսել է 900 հազ. դրամ», - ասաց Տնօրինության պետը:
Նրա խոսքերով՝ գնացքի կազմում գործելու են մինչև 17 վագոն, որոնք սպասարկելու են մինչև 648 ուղևոր: Իսկ անհրաժեշտության դեպքում գնացքի կազմում կավելացվի նաև VIP-վագոնը:
Գագիկ Մովսեսյանն ընդգծեց, որ անցյալ տարվա հետ համեմատած չի փոփոխվել նաև ՀԿԵ-ի գնային քաղաքականությունը. պլացկարտ տոմսի արժեքը կազմում է մոտ 10 հազ. դրամ, հասարակ կուպեի տոմսն արժե 14 հազ. դրամ, հատուկ կոմֆորտայնության կուպեների տոմսը՝ 16 հազ. դրամ: Իսկ ննջավագոնի տոմսերի արժեքը 2011-ի հետ համեմատ էժանացել է 10%-ով՝ այս տարի տոմսերի գինը կազմում է 24 հազ. դրամ:
Այս տարվա նորամուծություններից Գագիկ Մովսեսյանը նշեց տոմսերի օնյալն վաճառքի համակարգի ներդնումը, որը սկսելու է գործել հունիսի 12-13-ին, ինչպես նաև գնացքի կազմում վագոն-բուֆետի ներառումը: Նա նաև հիշեցրեց, որ 2011 թվականի ամառային սեզոնին «Արմենիա» ֆիրմային գնացքով Բաթումի են ուղևորվել 42,5 հազ. մարդ, իսկ այս տարի ցուցանիշը նախատեսվում է հասցնել մինչև 50 հազ. ուղևոր:
«Այս տարի մենք կրկին մեր ուղևորներին կառաջարկենք դեպի Սև ծովի առողջարններ տրանզիտային ուղևորությունների ծառայությունը: Անցյալ տարի մենք առաջին անգամ առաջարկեցինք նման ծառայությունը, որա բավականին պահանջված էր ուղևորների կողմից», - ասաց նա:
Իսկ շուտով, ինչպես հավելեց Տնօրինության պետը, Հայաստանի ուղևորները հնարավորություն կունենան գնել «Ռուսական երկաթուղի» ընկերության գնացքների տոմսերը հատուկ տերմինալների միջոցով, որոնք կտեղակայվեն «Երևան» կայարանում:
Գագիկ Մովսեսյանի խոսքերով՝ հուլիսի 1-ին սկսելու է գործել նաև դեպի Սևանա լիճ տանող էլեկտրագնացքը, որը Երևանում գտնվող «Ալմաստ» կառամատույցից ուղևորվելու է դեպի Շորժա: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը շաբաթվա աշխատանքային օրերին (բացի չորեքշաբթի օրերից) ուղևորվելու է մինչև Ծովագյուղ կայարան, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ մինչև Շորժա:
ՀԿԵ-ն մինչև Շորժա էլեկտրագնացքը նշանակում է ամեն ամառ, ստեղծելով հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ և թեթևացնելով դեպի Սևանա լիճ տանող ճանապարհները:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.