Արխիվ
ՀԿԵ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները
21.06.2012
2012 թվականի հունվար-մայիսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ մեկ բեռնատար վագոնի շրջանառությունը 2011 թ-ի հունվար-մայիսի համեմատությամբ արագացել է 0,5 օրով կամ 13,5%-ով:
Ըստ վիճակագրական տվյալների, առաջին չորս ամիսներին մեկ վագոնը շրջանառությունում էր գտնվել միջինում 3,7 օր:
Մեկ վագոնի միջին արտադրողականությունը 2012 թվականի հունվար-մայիսին կազմեց 3972 տկմ նետտո/վագոն, ինչը 12,2%-ով գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Բարելավվել են նաև լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրական վազքը կազմել է 354,1 լոկ-կմ, ինչը 6%-ով գերազանցեց  2012 թ. հունվար-ապրիլի ցուցանիշը:
Ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.