Արխիվ
 «ՀԿԵ» ՓԲԸ ծառայություններից միջազգային հաղորդակցությունում 2012 թվականի հունվար-մայիսին օգտվել է մոտ 8 հազ. ուղևոր
21.06.2012

2012 թվականի հունվար-մայիսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներով միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 7,9 հազ. ուղևոր, ինչը 1,3% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշին:
Իսկ միայն 2012 թվականի մայիսին միջազգային ուղևորափոխադրումների ծավալն աճեց 7,1%-ով:
Ընդհանուր առմամբ, 2012 թվականի առաջին հինգ ամիսներին «ՀԿԵ» ՓԲԸ ծառայություններից օգտվել է 189,0 հազ. ուղևոր: Միայն մայիսին ուղևոր էին դարձել 44,5 հազ. մարդ, ինչը 1,8%-ով գերազանցում է անցած տարվա մայիսի ցուցանիշը:   
ՀԿԵ-ն հետևողական աշխատանքներ է տանում ուղևորափոխադրումների ծավալվերի ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետությունն ու ուղևորների սպասարկման որակը, ինչպես նաև մեծանում է գնացքների արագությունը:


Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.