Արխիվ
ՀԿԵ-ն բարելավում է ուղևորների սպասարկման որակը
26.04.2011

Ծառայությունների որակը բարելավելու նպատակով, «ՀԿԵ» ՓԲԸ ներդրեց  ուղևորների սպասարկման նոր չափանիշ: Համաձայն «Ուղևորափոխադրումների տնօրինության վագոնների ուղեկցորդերի կողմից ուղևորների սպասարկումը: Սպասարկման որակի պահանջներ» չափանիշի, խիստ պահանջներ են ներկայացվում ուղևորների սպասարկման որակի մակարդակին, ինչը ուղևորներին հարմարավետություն է երաշխավորում:
ՀԿԵ-ն նախատեսում է զգալիորեն բարձրացնել ուղևորների սպասարկման մակարդակը, ներգրավել նոր ուղևորներին, բարելավել ընկերության իմիջը:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը կգործի «ՀԿԵ» ՓԲԸ Երևան-Բաթումի-Երևան ամենօրյա ֆիրմային գնացքը, իսկ երեքշաբթի և ուրբաթ օրերին՝ Երևան-Բաթումի-Երևան լրացուցիչ գնացքը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.