Արխիվ
ՀԿԵ ՓԲԸ տնօրենը հանդիպեց Սոչիի օլիմպիական օբյեկտների շինարարությանը Հայաստանը ներկայացող ուսանողական ջոկատի անդամների հետ
26.06.2012

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հանդիպել է Սոչիի օլիմպիական օբյեկտների շինարարությունում Հայաստանը ներկայացող ուսանողական ջոկատի անդամների հետ: Ուսանողական ջոկատը, որը վաղը մեկնում է Սոչի, ձևավորված է Ռուս-Հայկական /Սլավոնական/ համալսարանի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հիմքի վրա և ամբողջ ամառ աշխատելու է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի օլիմպիական օբյեկտներում:
Հայաստանը ներկայացնող ջոկատը օլիմպիական շինարարությանը մասնակցում է արդեն երեք տարի շարունակ:
«ԱՊՀ և Բալթիայի երկրները ներկայացնող այլ ուսանողների հետ միասին ձեզ սպասում է շատ հետաքրքիր աշխատանք, որը դուք միշտ հիշելու եք, որպես ինքնաարտահայտվելու, նոր ընկերներ ձեռք բերելու համար լավագույն ժամանակ: Ձեր վրա դրված է շատ մեծ պատասխանատվություն, քանի որ Սոչիում դուք ներկայացնելու եք Հայաստանը, ՀԿԵ-ն և ձեր բուհերը», - ասաց երկրաթուղու ղեկավար Վիկտոր Ռեբեցը:        
Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ ուսանողները հնարավորություն ունեն հետագայում աշխատանքի անցնել ՀԿԵ-ում, որը համապատասխան աշխատանքային փորձ ունեցող, ակտիվ և որակյալ մասնագետների կարիք ունի:
ԱՊՀ և Բալթյան երկրների ուսանողական ջոկատները ձևավորվել են «ՌԵ» ԲԲԸ-ի նախաձեռնությամբ: 


Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.