Արխիվ
Հայաստանը ներկայացնող ուսանողական շինջոկատը մեկնեց Սոչի
27.06.2012

20 ուսանողներից կազմված Հայաստանը ներկայացնող շինարարական ջոկատը հունիսի 27-ին մեկնեց Սոչի՝ օլիմպիական օբյեկտների կառուցմանը մասնակցելու նպատակով: Ուսանողական ջոկատը ձևավորված է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից Հայ-Ռուսական /Սլավոնական/ համալսարանի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հիմքի վրա:
Հայաստանի ներկայացուցիչները ամբողջ ամառ աշխատելու են Ադլեր կայարանից «Ալպիկա-սերվիս» լեռնակլիմատիկ առողջարան տանող համակցված ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհի շինարարությանը:
ԱՊՀ և Բալթյան երկրների ուսանողական ջոկատները ձևավորվել են «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախաձեռնությամբ: 2009-2012 թթ. Օլիմպիական շինարարությանը մասնակցեցին ավելի քան 2800 ուսանող, այդ թվում 250-ը՝ ԱՊՀ-ից և Բալթիայից: Հայկական ջոկատը մասնակցում է ծրագրին արդեն երեք տարի շարունակ: 
Նշենք, որ ջոկատի յուրաքանչյուր անդամի հետ կնքվելու համապատասխան աշխատանքային պայմանագիր, իսկ ամառային աշխատանքի ընթացքում նախատեսվում է նաև տարբեր կրթական, մարզական և մշակութային միջոցառումների անցկացումը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն նման երիտասարդական ծրագրեր դիտարկում է որպես երիտասարդական համագործակցության զարգացման, երիտասարդներին Ընկերություն աշխատանքի ներգրավվելու կարևոր գործոն: Ընկերությունը նաև մեծ ուշադրություն է դարձնում մասնագետների պատրաստման գործում հայկական բուհերի հետ համագործակցությանը:
Մասնավորապես, ՀԿԵ-ում ամեն տարի ձևավորվում են ուղեկցորդների ուսանողական խմբեր: Ամառային արձակուրդների ժամանակ ուսանողները որպես ուղեկցորդներ են աշխատում «Արմենիա» ֆիրմային գնացքում:


Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.