Արխիվ
Կադրային քաղաքականության հարցերը քննարկեցին ՀԿԵ-ում
29.06.2012
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մարատ Խակովը հունիսի 29-ին կայացած խորհրդակցությունում կադրերի բաժինների աշխատակիցների հետ քննարկեց կադրային քաղաքականության հարցերը:
«Աշխատանքը կադրերի հետ, աշխատանքային ներուժի օգտագործումը քննարկման ենթակա հիմնական հարցերն են հանդիսանում ՀԿԵ-ում անցկացվող ցանկացած խորհրդակցությունում, լինի այն նվիրված տնտեսական գործունեությանը, թե անվտանգությանը», - ընդգծեց նա:
Մ. Խակովի խոսքերով` աշխատակիցների գործունեության արդյունավետությունից, կադրերի պատրաստվածության մակարդակից է կախված երկաթուղու հաջող և անվտանգ շահագործումը: Նա նշեց նաև տեղերում աշխատակիցների հետ աշխատանքի կարևորությունը՝ ընդգծելով կադրերի բաժինների աշխատողների ուղիղ շփման անհրաժեշտությունը հասարակ աշխատողների հետ:
«Ձեզ անհրաժեշտ է իմանալ ձեր աշխատողներին, իրենց խնդիրներն ու ձեռնարկությունում տիրող մթնոլորտը, պարբերաբար այցելել աշխատողներին տեղերում՝ չսահմանափակվելով գրասենյակային աշխատանքով», - ասաց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարը:
Հատուկ Մ. Խակովը հիշեցրեց, որ 2012 թվականն Ընկերությունում հայտարարված է անձնակազմի հետ աշխատանքի տարի, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է կադրերի հետ աշխատանքին վերաբերվող հատուկ ծրագրերի առկայությունն ու իրագործումը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.