Արխիվ
ՀԿԵ-ն իրականացնում է գծանցներում երթևեկության անվտանգության ապահովման միամսյակ
28.04.2011
ՀԿԵ-ն մինչև մայիսի 25-ը անցկացնում է «Ուշադրությու'ն գծանց» միամսյակը: Միջոցառման նպատակն է բարձրացնել գծանցներում երթևեկության անվտանգության մակարդակը, բարելավել գծանցների շահագործումը, բարձրացնել ճանապարհային կարգապահությունը, ամրապնդել համագործակցությունը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության, Ճանապարհային ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների և վարորդների հետ:
Միամսյակի շրջանակներում ՀԿԵ-ի հանձնաժողովները կստուգեն բոլոր գծանցները, կիրականացվի գծանցների և մոտակա ավտոճանապարհների գույքագրումը, կազմվելու են համապատասխան ակտեր և արձանագրված խախտումների վերացմանն ուղղված միջոցառումների ցանկեր: Ավտոճանապարհների ոչ բավարար վիճակի դեպքում գծանցը փակվելու է ավտոտրանսպորտի համար:
ՀԿԵ-ի հանձնաժողովները կստուգեն բոլոր ժամանակավոր կամ մշտապես փակ գծանցները:
«Ուշադրությու'ն գծանց» միամսյակի շրջանակներում գծանցների հերթապահները կանցնեն տեխնիկական դասընթացներ, վարորդներին կբաժանվեն հատուկ հուշաթերթիկներ:«ՀԿԵ» ՓԲԸ վիճակագրության համաձայն, 2011 թ. առաջին եռամսյակում գծանցներում գրանցվել է ճանապարհատրանսպորտային մեկ պատահար:

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.