Արխիվ
Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար ՀԿԵ-ն գործարկեց Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը
09.07.2012
Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկեց Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործում է հուլիսի 7-ից ամեն օր (բացի չորեքշաբթի օրերից):
Գնացքը Հրազդան կայարանից մեկնում է 6:45-ին և Երևանի Ալմաստ կառամատույց է ժամանում 8:08:
Իսկ Ալմասռ կառամատույցից գնացքը մեկնում է ժամը 8:30՝ Շորժա հասնելով  ժամը 11:25: Շորժայից գնացքը ուղևորվում է Երևան ժամը 17:00, հասնելով Ալմաստ կառամատույց ժամը 19:57, իսկ Հրազդան կայարան՝ 21:36:
ՀԿԵ-ն մինչև Շորժա էլեկտրագնացքը նշանակում է ամեն ամառ՝ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու և դեպի Սևանա լիճ տանող ճանապարհները թեթևացնելու նպատակով:
Հիշեցնենք, որ անցյալ տարի գնացքն ուղևորվում էր մինչև Ծովագյուղ շաբաթվա աշխատանքային օրերին, իսկ Շորժա հասնում էր միայն հանգստյան օրերին: Այս տարի ուղևորների հարմարավետության համար գնացքի երթուղին երկարացված է մինչև Շորժա:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.