Արխիվ
ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրենն այցելեց Լոռու մարզ
09.07.2012
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հուլիսի 4-ին այցելեց Լոռու մարզ: Երկաթուղու ղեկավարն այց կատարեց Սանահինի մեխանիզացված ուղեմաս և Ալավերդի քաղաքում գտնվող երկաթուղային գծերի հատվածը, որտեղ վերջերս դժբախտ պատահար էր գրանցվել:
Սանահինում Վիկտոր Ռեբեցը ծանոթացել էր մեխանիզացված ուղեմասի վերակառուցման գործընթացին: Հիշեցնենք, որ վերականգնողական աշխատանքները Հայաստանի հնագույն Սանահինի դեպոյում, որը կառուցվել էր XIX դարի վերջում,  սկսվեցին 2011 թվականի հոկտեմբերին:
Ուղեմասի վերակառուցումն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլի շրջանակներում կատարվում է դեպոյի շենքի և արտադրամասերի վերանորոգումն ու վերականգնումը, երկու վերամբարձ կռունկների մոնտաժը, տարբեր մասերի, մասնավորապես փականագործական, զոդման, հիդրա-, պնեվմա- և էլեկտրասարքավորումների վերանորոգման, տեխնիկական մասերի հագեցվածությունը:  
Երկրորդ փուլի շրջանակներում ուղեմասում կտեղադրվի հատուկ տեխնիկական սարքավորումը, կկառուցվի խոշոր երկաթուղային տեխնիկայի վերանորոգման և տեղակայման համար նախատեսված հատուկ ծածկը: Նաև նախատեսվում է վերանորոգել ուղեմասի վարչական շենքը, որտեղ կգործեն աշխատողների համար նախատեսված տարածքները և մեքենավարների ուսուցանման դասարանը:
Ալավերդի քաղաքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենն այցելեց քաղաքի շուկայի մոտակայքում անցնող երկատուղու հատվածը, որտեղ վերջերս դժբախտ պատահար էր տեղի ունեցել հետիոտնի հետ: Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանի հետ երկաթուղու ղեկավարը ծանոթացել է հետիոտների համար ստեղծված պայմաններին:
Համատեղ քննարկումների արդյունքում ՀԿԵ-ի ղեկավարն ու քաղաքապետը համաձայնություն են ձեռք բերել առկա խնդիրների համակարգային լուծման մասին:  Մասնավորապես, կողմերի պայմանավորվածության համաձայն տեղափոխվելու է երկաթուղու հարևանությամբ գտնվող ավտոբուսային կանգառը, կտեղադրվեն հատուկ ցանկապատերը, որոնք բացառելու են երկաթուղայի գծերի հատումը չթույլատրված մասում: Նաև վերանորոգվելու է երկաթուղային գծերի չթույլատրված անցումից 200 մետր հեռավորության վրա գտնվող վերգետնվա անցումը, որտեղ կտեղակայվեն մանկական սայլակներով հետիոտների համար հատուկ պանդուսները:
«Մենք կանենք հնարավորինս կանենք հետիոտների շահերը պաշտպանելու համար: Այս հատվածը Ալավերդի քաղաքում գտնվող ամենավտանգավորներից մեկն է և մենք աստիճանաբար լուծելու ենք բոլոր նման հատվածների խնդիրները», - ասաց ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը:
Այցի վերջում նա այցելեց նաև «Գուգարք» ճամբարը, որտեղ իրենց հանգիստն են անցկացնում երկաթուղու աշխատողների երեխաները:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.