Արխիվ
ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի երիտասարդության հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը կանցնի Երևանում
10.07.2012
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության պատվիրակությունը մասնակցեց հուլիսի 6-ին Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի երիտասարդության հարցերով աշխատանքային խմբի նիստին: «ՀԿԵ» ՓԲԸ-ն ներկայացնում էր Ընկերության Երիտասարդական խորհրդի նախագահ Վահե Դավթյանը:
Նիստին մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկիստանի, Ռուսաստանի, Էստոնիայի պատվիրակները, ինչպես նաև ԱՊՀ երկրների երկրների երկաթուղայի տրանսպորտի խորհրդի տնօրինության, Երկաթուղայինների և տրանսպորտային շինարարների արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի ներկայացուցիչները:
Նիստի շրջանակներում մասնակիցներն ամփոփեցին խմբի 2011 թվականի աշխատանքների արդյունքները, քննարկեցին 2012-2013 թթ. համար նախատեսված համատեղ միջոցառումների անցկացման հեռանկարները, ինչպես նաև գիտատեխնիկական և նորարարական գործունեության մեջ երիտասարդների ներգրավվման հարցերը:
Որպես ԱՊՀ երկրների երկաթուղային վարչությունների երիտասարդության հետ աշխատանքի ոլորտում համագործակցության կարևոր գործոն նշվեց նաև Համագործակից երկրների երիտասարդների մասնակցությունը 2014 թվականի Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերի համար նախատեսված ենթակառուցվածքային օբյեկտների շինարարությանը:
2009 թվականից «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի կողմից իրականացվող օկիմպիական օբյեկտների շինարարությանը մասնակցեցին արդեն 2800 ուսանող՝ այդ թվում 250 ուսանող ԱՊՀ և Բալթյան երկրներից: Հարկ է նշել, որ ԱՊՀ և Բալթյան երկրների ուսանողների թիվը տարեցտարի ավելանում է՝ 2010 թվականին 2%-ից հասնելով մինչև 22% 2012 թվականին:
Նիստի ընթացքում մասնակիցները ընդգծեցին երիտասարդ երկաթուղայինների համագործակցության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը:
Իսկ 2012 թվականի համար արդիական խնդիրների շարքում նշվեցին երկաթուղային վարչությունների միջև տեղեկատվական փոխանակման ակտիվացումը, ընդհանուր հաղորդակցության միջավայրի ձևավորումը, երիտասարդական փոխանակման և սպորտի ոլորտներում համատեղ ծրագրերի և միջոցառումների իրականացումը:
Նիստի ավարտին որոշվեց Աշխատանքային խմբի հաջորդ նիստն անցկացնել Երևանում՝ 2013 թվականի երկրորդ եռամսյակում:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.