Արխիվ
ՀԿԵ-ն իրականացնում է գծի և շարժազմի զննումը
02.05.2011
ՀԿԵ-ում իրականացվում է գծի, հարակից հողատարածքների և արհեստական կառույցերի համատարած զննումը: Զննման հիմնական նպատակն է գնացքների երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացումը, գծի և կառույցների նախապատրաստումը գարնանային և ամռանային աշխատանքներին:
Զննման ժամանակ հատուկ ուշադրություն կդարձվի, մասնավորապես, հակավթարային միջոցառումների իրականացմանը, սանիտարական և կենցաղային կառույցերի վիճակին, գծի նորոգմանը, անձնակազմի որակավորման ստուգմանը:
Զննմանը մասնակցում է ՀԿԵ-ի ղեկավար կազմը՝ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովի գլխավորությամբ:
Մինչև մայիսի 31-ը ՀԿԵ-ում իրականացվում է նաև լոկոմոտիվների, հատուկ և ինքնագնաց շարժակազմի զննումը:  
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.